Երևանում վնասազերծված խումբը «Հայոց Վահա՞նն» է. Armtimes.com
Armtimes.com-ի թղթակիցն այսօր Նորքում ԱԱԾ-ականների կողմից վնասազերծված «խմբի» վարձած տանը դրոշներ է նկատել:
Այդ դրոշի վրա պատկերված առյուծները համապատասխանում են «Հայոց Վահան» ազգայնական գնդի դրոշին:
Գնդի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը հենց դա է: Էջում նշված է, որ Հայոց Վահանը ստեղծվել է հանուն Քեսաբի պաշտպանության և ազատագրման գործին մասնակցության, կազմակերպելով Հայաստանի և սփյուռքի երիտասարդության միավորումը և մասնակցությունը այդ նվիրական գործին:
Հետաքրքիրն այն է, որ այդ գնդի հրամանատարի անունը հենց Արթուր Վարդանյան է: Համացանցում տեղադրված տեսանյութում Արթուր Վարդանյանը ընթերցում է հայտարություն, որում նշում է. «Հայոց Վահան գունդը հայտարարում է զինված դիմադրություն սկսելու մասին վարձկան ահաբելիչների դեմ, որոնք հարձակվեցին մեր ազգի դեմ՝ գործադրելով սպանություններ և կողոպուտ բնակավայրերի ունեցվածքի նկատմամբ:
Այդ ամենը իրագործվեց այն ուժերի կողմից, որոնք իրագործեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս գնդի ստեղծմանը հիմք հանդիսացավ համաշխարհային լռությունը հայ ազգի դեմ կատարվածի առթիվ: Մենք հայտարարում ենք մեր համերաշխությունը Սիրիայի բոլոր համայքների հետ՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Մեր նպատակը հայ ազգի անվտանգության ապահովումն է ամենուր»: Ի դեպ, իր հայտարարությունում Վարդանյանը նշում նաև, որ կտրուկ դեմ ենք ամեն կարգի ահաբեկչության: Հայտարարությունը ընթերցվել է 2014 թվականի մայիսի 19-ին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: