Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող հարաբերություններն ու համակարգային միտումները պայմանավորելու են միջավայրն ու մթնոլորտային պատկերը մեր ռեգիոնում․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Սրանք պարզապպես միջազգային լրահոսի թեմաներ չեն, սրանք Հայաստանին էապես առնչվող հարցեր են, որովհետև Կովկասը Ծոցի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի և ստատուս-քվոյի անմիջական ազդեցության ներքո գտնվող «ավազանային» ռեգիոնն է:

Ինչ խոսք, Կովկասը անվտանգության համակարգի մաս է պատկերացնում նաև Եվրոպան: Սակայն այստեղ հարցը լոկ պատկերացումները չեն, այլ, մի կողմից աշխարհագրությունը, մյուս կողմից պատմա-քաղաքական հյուսվածքային պրոցեսները: Իսկ դրանք Կովկասի պարագայում առավել խիտս են հենց հարավային ուղղությամբ: Կամ, ինչպես տարածված է համեմատել, «պորտալարով» մենք կապված ենք Մերձավոր Արևելքին:

Հետևաբար, այստեղ գոյություն ունեցող հարաբերություններն ու համակարգային, հայեցակարգային միտումները մեծապես պայմանավորելու են նաև միջավայրն ու մթնոլորտային պատկերը մեր անմիջական ռեգիոնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031