
Հանրապետությունում որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքում, Մարտունիում, Վարդենիսում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը:
Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենիսի տարածաշրջանում` քամի:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն