
Արցախում ջերմաստիճանը կրկին կնվազի

Հունվարի 26-ին Արցախի հանրապետությունում կդիտվի ամպամած եղանակ. սպասվում է ձյուն, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությսւնից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից` 8-13 մ/վրկ արագությամբ: Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը գիշերը կլինի -5 -9 , ցերեկը՝ 0 -3:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հունվարի 27-28-ին օդի միջին հարաբերական ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով, իսկ հունվարի 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: