Բաժիններ՝

Վերահսկելի՞ է H1N1 վիրուսը Շիրակի մարզում

Tsayg.am-ը գրում է. «Գյումրի» ԲԿ-ում շարունակվում է թոքաբորբով և սուր տրոխեոբրոնխիտով հիվանդների հոսքը: Ըստ թերապիայի բաժանմունքի վարիչ Ժաննա Հովսեփյանի, անցած 10 օրվա համեմատ նվազել է սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը: Վիրուսով վարակվելու հնարավոր վտանգներից զերծ մնալու համար ԲԿ-ում հայտարարվել է կարանտինային իրավիճակ: Հիվանդներին տեսակցության եկող հարազատների ու բարեկամների այցերի թիվը ևս կրճատվել է: Հարկ եղած պարագայում, վերջիններս կենտրոն են մտնում համապատասխան դիմակներով: Բժիշկ-մասնագետների համոզմամբ, թեև հետզհետե նվազում է սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը, սակայն հետվիրուսային դեպքերն անխուսափելի կլինեն: Ներկա պահին ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում 39 հիվանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031