«2015թ. մենք մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում». Սեյրան Օհանյան

2015թ. ՀՀ զինված ուժերի համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ չի եղել մի տարի, երբ զինված ուժերի ղեկավարությունը խնդիրներ առաջադրի և այդ խնդիրների լուծմանը չհասնի տարվա ընթացքում:

«2015թ. մենք մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում՝ հակառակորդի կողմից սանձազերծած տարբեր խախտումների, ոտնձգությունների, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով, ընդ որում կրակոցների տրամաչափը հասցնելով մաքսիմումի, օգտագործելով ականանետներ 60, 82, 120 մմ, ռեակտիվ համազարկային համակարգերի, հրանոթների և նույնիսկ տանկերի կրակոցներով: Այդ իրականության մեջ ՀՀ զինված ուժերի, հրամանատարների և նրանց ենթակաների հմուտ գործողությունների շնորհիվ մենք կարողացել են զինված դիմակայության շրջանակներում զսպել հակառակորդին ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլ նաև շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ իրականցնելով ապահովել խաղաղ իրավիճակ սահմաններում՝ չնայած որ խաղաղ իրավիճակը մեզ հմար հարաբերական իրավիճակ է, ինչպես ընդունված է ասել՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ գործողություններ են ձեռնարկվել մի շարք ուղղություններով:

Նշենք, որ ասուլիսն անց է կացվում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Սեյրան Օհանյանն ասաց, որ այս վայրն ասուլիսի համար պատահական չի ընրվել. ռազմական ինստիտուը ՀՀ զինված ուժերի սպայական կադրերի կերտման դարբնոցն է, այստեղով են անցել բազմաթիվ հրամանատարներ:

Տեսանյութեր

Լրահոս