
Երթևեկելի, սակայն դժվարանցանելի

Tsayg.am-ը գրում է. Ամբողջ գիշեր տեղացած ձյան ու ուժեղ բքի պատճառով Շիրակի մարզի մի շարք միջհամայնքային ճանապարհներ փակվել ու դարձել են դժվարանցանելի: Ճանապարհաշինարարական ընկերությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ ճանապարհները դարձել են անցանելի, սակայն շարունակվող բուքը ազդել է տեսանելիության վրա: Գյումրի-Ամասիա, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ, Գյումրի-Երևան ճանապարհահատվածներում ամբողջ գիշեր 4 ճանապարհաշինարարական ընկերություն իրականացրել է մաքրման աշխատանքներ:
Նշենք որ, նշված հատվածներում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանական ուժեր: Վերջիններս մերթընդմերթ ստուգում են ճանապարհների վիճակը, այնուհետ կանգնում դժվարանցանելի տարածքներում ու վարորդներին խորհուրդ տալիս չերթևեկել վտագավոր հատվածներում: Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության ու տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի հետ ճանապարհների վիճակին ծանոթացել է մեր գործընկեր Հեղինե Մանուկյանը: