Գյումրու ծերերի տուն-ինտերնատում այսօր 152 խնամվող կա՝ 34-ն են տարեց, մյուները՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ: Այստեղի բնակիչներից շատերը հարազատներ չունեն, բայց կան մարդիկ էլ, որոնք ունեն երեխաներն, բայց հանգամանքների բերումով հայտնվել են տուն-ինտերնատում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում (սպասարկում է Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերը) հաշվառված է 5676 աշխատանք փնտրող, որից գործազուրկ է 5558-ը:
Բեմականացված ավազակային հարձակում. Մենեջերը հայտնվեց փակուղում
Կերուխում, չփակված հաշիվ և ողբերգական հանգուցալուծում
Կինը խոհանոցային դանակով հարվածել էր բնակարանատիրոջն ու դիմել փախուստի
Հունվարի 29-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նոր Հաճնի կամրջից:
Դանակահարություն Գյումրիում՝ մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմում է 2.998.600 մարդ: Ըստ Կ. Կույումջյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ այս ցուցանիշներն աճել են շուրջ 12.000-ով կամ 0.4 տոկոսով: Իսկ նվազումն արձանագրվել է բնակչության միգրացիայի -26000 ցուցանիշի և բնական շարժի՝ շուրջ 14 հազար մարդու ծնունդների և մահերի ցուցանիշի հիման վրա:
Անհայտ անձը 2015 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրունզե փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հրաչյա Ջ.-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող 32 քրեական գործերից, հունվարի 29-ի դրությամբ, դատարան է ուղարկվել 10 քրեական գործ։
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Վերջին օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով Լոռու մարզի ճանապարհերին պարբերաբար գրանցվող խցանումները լուրջ խնդիրներ են առաջացրել ոչ միայն վարորդների, այլեւ մարզի փրկարարների համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։
Նախորդ տարվա հուլիսի 30-ից շորթման մեղադրանքով կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը 6 ամիս է կորած է: Այդ մասին այսօր armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Առաքելյանի եղբայրը. «Կորածի նման մի բան է: Ամեն անգամ սնունդ եմ տանում, միայն իմանում եմ, որ տեղ է հասնում: Ուրիշ բան չեմ կարողանում իմանալ»,- ասաց Հունան Առաքելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է իմանում, որ սնունդը տեղ է հասնում, Առաքելյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ում իրեն այդպես են փոխանցում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի ղեկավար Սամվել Հակոբյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
168.am-ի հարցին՝ այս տարի քանի՞ վիրուսային դեպք է բացահայտվել սահմանում, Ա. Վանյանը պատասխանեց, որ ինքն այս պահին կոնկրետ թիվը չունի: Մեր այն հարցին էլ՝ կոնկրետ ո՞ր տեսակի վիրուսներն են շատ լինում սահմանում՝ նա պատասխանեց, որ վիրուսների տեսակները սահմանում չեն որոշվում:
Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տան դիմաց՝ պանելների կողքին, ինքնաձիգ է թողել:
«Բալլադ զինվորի մասին» երգի սկավառակը փոխանցվում էր մերօրյա հերոսների ընտանիքներին՝ այդ թվում նաև Ասոյաններին: Մանուշակը՝ Ազատ Ասոյանի մայրն այդ ժամանակ որոշեց առաջին ալիքի նկարահանող խմբի միջոցով իր գաղտնիքն առաջինը վստահել հանրապետության առաջին տիկնոջը. Ասոյանների ընտանիքում փոքրիկ էր ծնվելու:
Հունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։
29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 20 քրեական գործով 20 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 1/05 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:
Ես մենակ վերցրել եմ իմ պայուսյակը, մտել եմ առաջին սենյակը, վերմակը մի քիչ հեռու տարած պառկած էր մի կին, տեսա, որ արյան չորացած հետքեր կային, հասկացա, որ գազի թունավորում չէ:
«H1N1-ը մեծ տարածում է գտել մի շարք երկրներում: Ռուսաստանում՝ մոտ 47 օկրուգներում, համաճարակային շեմի բարձրացում կա: Վրաստանում նույնպես կտրուկ բարձրացում է արձանագրվել: ՀՀ-ում այսօր մենք ունենք բավականին լուրջ հաջողություններ արձանագրած, պիկը մեզ մոտ արձանագրվեց հունվարի 17-18-ին, հետո նկատվեց նվազում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Մայր ու որդի շատ մտերիմ էինք, ամեն ինչից զրուցում էինք, ամեն ինչի մասին պատմում էր ինձ, անկեղծանում, խորհուրդ էր հարցնում… Ուզում էի` պատմաբան դառնա, ախր շատ էր հետաքրքրվում մեր ժողովրդի անցյալով, պատմությունով… Բայց հանկարծ 8-րդ դասարանում Զորիկը որոշեց, որ զինվորական է դառնալու… Ես դեմ էի… Մեր տանը զինվորականներ էին ամուսինս, եղբայրս, եղբորս որդին: Ասացի` «Թող գոնե քեզ չսպասեմ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 30-ին և 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
Հունվարի 30-ին, փետրվարի 2-ին արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Միջնորդության մեջ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշել է, որ փորձաքննություններին մասնակցած փորձագետներից մեկը՝ Գագիկ Հարությունյանը քննիչի կողմից հարցաքննվել է և իր ցուցմունքով արել հետևություններ, որոնք փորձագիտական եզրակացություններում չկան.
Հունվարի 29-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը լուսավորության մասին հարցեր տվեց, թե արդյոք սպանված Ավետիսյանների տունը լուսավորվա՞ծ է եղել: Կարինեն նշեց, որ շատ մութ է եղել, Ավետիսյանների տանը եւս լույս չի նկատել: Երեխաների ձայնի վերաբերյալ հարցին այլ պատասխան տվեց վկան, որ երբ դուրս է եկել տանից եւ կանգնել մի քանի րոպե, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որեւէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորյա զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել: