
Ստամբուլի օդանավակայանները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները ահաբեկչական սպառնալիքի պատճառով

Ստամբուլի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի պատճառով, հայտնում է Dogan գործակալությունը:
Շաբաթ օրը Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել էր 54 մարդ:
ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունի հեղինակը դեռահաս է, սակայն ավելի ուշ Թուրքիայի վարչապետը հերքել էր այդ տվյալները:
Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչությունն այսօր քաղաքի բոլոր օդանավակայաններին նախազգուշացում է ուղարկել մահապարտների մասնակցությամբ իրականացվելիք ահաբեկչությունների նախազգուշացում:
Գործակալության տվյալով` անվտանգության ծառայությունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն երեխաները, հղիները, հաշմանդամները, տարեցները: Նշվում է, որ անհրաժեշտ է մանրամասն զննել այդ կատեգորիայի ուղևորներին:
ԶԼՄ-ները երեկ հայտնել են, որ ԴԱԻՇ-ի զինյալները մեծաթիվ ահաբեկչություններ են պլանավորել Թուրքիայում, մասնավորապես Անթալիայում, այդ թվում` մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ:
Հաղորդվել է, որ ահաբեկիչները նվազագույնը 150 մարդու են նախապատրաստել Թուրքիայում ահաբեկչությունների իրականացման համար: