Նախագծով առաջարկվում է ավելացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվաքանակը: Նախագիծն այսօր ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, որն այս տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր հետեւորդների էր հավաքել իր շուրջը, եւ մարդիկ անգամ մայրաքաղաքի այլ ծայրամասերից այցելում էին այս եկեղեցի՝ աղոթելու, պատարագների մասնակցելու եւ Աստծո խոսքը լսելու, կամաց-կամաց հրաժարվում են այցելել Սուրբ Սարգիս եկեղեցի։
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է:
Հացադուլ հայտարարած մի քանի ցմահ դատապարտյալների հարազատներն այս պահին ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ: Հարազատների հիմնական պահանջը գործերի վերանայումն է:
Սովետական «ադիկալոն», գաղութի աշխատանքի խնկաման ներ, հին փլավքամիչ, «դռիմ» մերսում միայն կանանց համար, «խրուստալից պոզ», սիրո խոսքեր հատուկ ձեր սիրելիի համար եւ այլև։ List.am. միշտ ժամանակին համընթաց, միշտ թարմացվող, միշտ օրիգինալ։ Ձեր տրամադրությունն ընկել է, հոգ չէ, List.am–ը միշտ պատրաստ է «բարձրացնել Ձեր տրամադրությունը»։
Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի թիվ 47 տան տանիքի վրա է հայտնվել Գազ 66 մակնիշի ավտոմեքենա և այն տանիքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, 1980 թ. ծնված Գեղամ Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.45-ին անհայտ անձը Արշակունյաց պողոտայի թիվ 16/Ա շենքի բակում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, սակայն ինքը դիմել է փախուստի:
Հոկտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ս. Անանիա և ևս հինգ սուրբ առաքյալների հիշատակության օրը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Այն եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը` 17:30: Եկեղեցում մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանն էր:
Տավուշի մարզում նախօրեին զինվորական մեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Բաբկեն Սարուխանյանը մոտ 8 տարի ծառայում էր Զինված ուժերում:
Սյունիքի մարզպետ Սոուրիկ Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիք «ընտիր է անցել»։ Տեղեկացրել էինք, որ Սարգսյանը Գորիսում պետք է մասնակցեր վերակառուցված Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բացմանը եւ կտրեր կարմիր ժապավենը, բայց նա եկել է հրապարակ, կարճ զրուցել քաղաքացիների հետ եւ արագ հեռացել՝ այնտեղ թողնելով զարմացած մարդկանց։ Սյունիքի մարզպետը, սակայն, պնդում էր, թե հրապարակի բացում նախատեսված չի եղել։
Ամեն ինչի մեջ էլ կանք, կոնյակի արտադրության էլ, ոսկու արտադրության էլ, ոչ մի բիզնես արտերկիր չեմ տեղափոխել, էդ բառադի խոսակցություններին ասեք վերջ տան, հակառակը՝ ում կարողացել եմ, համոզել եմ, բերել է, գումարները ներդրել են Հայաստանում։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը՝ հոկտեմբերի 13-ին Երևանի Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթար-վրաերթից, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Toyota Prado-ն բախվել էր Нива-ին:
Այս տարվա դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է:
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից:
Հաճախ թակում են դուռն ու մատաղի փող խնդրում, չեմ կողմնորոշվում` գումար տա՞լ, թե՞ ոչ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.54-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Մագնիում» գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ազգային ժողովի մոլի ֆուտբոլասեր պատգամավորները չեն հավատում, որ Հայաստանի հավաքականը կարող էր միտումնավոր կերպով պարտվել Ալբանիայի ընտրանուն եւ այդպիսով «վաճառեր» ֆուտբոլային հանդիպումը: Կիրակի օրը Հայաստանի հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում 0-3 հաշվով զիջեց ալբանացիներին, ինչի արդյունքում Ալբանիան վաստակել է Եվրո 2016-ում հանդես գալու իրավունք, ինչն աննախադեպ է ալբանական ֆուտբոլի պատմության մեջ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում գտնվող քաղցրավենիքի պահեստից ծուխ է նկատվում:
«Դա Ձեր համանման առաջի՞ն պարգեւն էր` հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգեւներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգեւն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգեւատրել: «Չէ՛»:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ս. Գ.-ի դին:
Հարսանիքի քավորն էլ հայրերի ուսանողական ընկերն է՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը։ Պսակադրությունը կկայանա Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ խնջույքը՝ «Օջախ» ռեստորանում։ Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան:
Երեկ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Արշակունյաց 16 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի մոտ ավազակային հարձակման է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով, հիշեցնենք, վերջերս պաշտպանում էր Աժ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի շահերը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Մովսես գյուղն ամբողջությամբ հակառակորդի ափի մեջ է: Գյուղի կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերի ղողանջները հարևան հանրապետությունում ևս լսելի են: Զանգակների հնչյունները մովսեսցի հավատավորներին պատարագի են կանչում, նաև ղողանջում` արտահայտելով հինավուրց գյուղի` խաղաղություն հաստատելու մեծագույն ցանկությունը: Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբելը հավատում է զորավոր ուժին, որ մարելու են կրակոցների ձայները, որ եկեղեցուն մոտ ապրող, գյուղի համար մարտերին մասնակցած Ղուկասի աղավնիները, ի վերջո, ճախրելու են Մովսեսի խաղաղ ու կապույտ երկնքում:
Տավուշի մարզում այսօր` հոկտեմբերի 14-ին, զինվորական մեքենա է գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է մահացել է:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ անձնակազմին:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Նոյեմբերի 5–ին Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա «Անոնիմուսների երթ», որին կմասնակցեն քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիներ` բարձրաձայնելով իրենց պահանջները։