
Ռուս ուղղաթիռավարները Հայաստանի լեռներում սովորում են խոցել պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքային մարտավարական վարժանքների ընթացքում Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների անձնակազմերը ցերեկային եւ գիշերային ժամերին կկատարեն ուսումնական հրաձգություններ եւ պայմանական ռմբանետում պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտների ուղղությամբ:
Ուսումնական պարապմունքների ընթացքում բանակային օդուժի օդաչուները կյուրացնեն մարտավարական մանյովրներ՝ լեռնային-ժայռոտ տեղանքում պարզ եւ բարդ ուղղաթիռավարման տարրերի կատարմամբ:
«Մի-24Պ հարվածային ուղղաթիռների եւ Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռների երիտասարդ օդաչուների եւ մեխանիկների թռիչքները տեղի են ունենում բացառապես բարձր որակավորում ունեցող փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ»,- նշվում Է մամուլի ծռայության հաղորդագրության մեջ: