«Հասկացանք, որ ոչ մի բանի մասի չեն մտածում, գոնե ճանապարհների մասին մտածեն, մի հատ ճամփա սարքեն, գոնե մարդիկ ազատ ելումուտ անեն։ Շտապօգնաթյունն էլ դժվարությամբ է գալիս, մինչեւ տեղ են հասնում, ժամանակն անցնում է, հիվանդն էլ ավելի են վատանում։ Մեր գյուղը մեծ գյուղ չէ, որ բյուջե ունենա ու գյուղապետարանը կարողանա իր բյուջեով մի բան անել»։
Հայաստանի ներքին ու արտաքին ահռելի մարտահրավերներն ու խնդիրները հանգստյան օրերին մի պահ մղվեցին հետին պլան՝ հասարակական մեծ ուշադրություն գրավելով լիովին այլ իրադարձության վրա: Հայաստանցիների ուշադրությունը հանգստյան օրերին կլանողը, սակայն, Երևանի տարեդարձի տոնակատարությունները չէին, որոնք մեծ աղմուկի և քննարկումների պատճառ էին դարձել մինչև այդ:
ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանի Մեծ պալատը կհրապարակի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:
Մեծ բարերարը կյանքից հեռացավ ս.թ. օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի ունեցավ հոգեհանգստի արարողությունը, որի ժամանակ հայ ժողովուրդն իր վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին և իր զորակցությունը հայտնեց նրա մտերիմներին:
Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գերարագ՝ 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը։ Այս մասին տեղեկացնում է Շահեն Հարությունյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իգական սեռի ուսանողներից «Ժողովուրդ»-ը դժգոհություններ է ստանում՝ համալսարանի դասախոս, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի հետ կապված:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Վ.Պերմյակովի նկատմամբ նշանակված դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը։
Ադրբեջանական կողմը նախօրեին կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի ուղղությամբ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Դա ոչ թե օրենք է, այլ սովորույթ, սակայն՝ ժամանակավրեպ: Հիմա այդ սովորության պատճառով երեխան անկնունք է մնում մինչև քառասունքը, որովհետև շատերը չգիտեն, որ մեր Հայրերի կանոնի համաձայն երեխային պետք է մկրտել 8-րդ օրը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի տակ նկատվել է օձ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։
Ս. Համզյանը ցավով նշեց, որ ինքն ու համագյուղացիները մեծ ծախսեր եւ զրկանքներ են կրել խաղողի այգիները մշակելու համար. «Օգոստոսի 29-ին խաղողի 1.5 հա այգին 11-րդ անգամ սրսկել եմ: 600 լիտր բուժանյութը 6 կմ ձեռով կրել եմ»,- ներկայացրեց բերքը կորցրած խաղողագործը, ով իր դառը քրտինքով մշակած 1.5 հա այգուց նախատեսում էր ստանալ 20 տոննա խաղող «Ո՞ւր գնամ, ո՞ւմ թողեմ իմ այգին, տունս»,- հուզված ասում է այգեհովիտցի խաղողագործը»:
Վիճաբանության ընթացքում Էդիկ Ավագյանը դանակի մոտ 14 հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր մասերին: Սակայն ամեն ինչ այդքանով չէր ավարտվել. վերջինս բնակարանի դուռը ներսից փակելով՝ վնասել էր նաեւ իրեն: Եւ մինչ փրկարարներն օգնության էին հասել, Մելանյա Ավագյանը մահացել էր, իսկ էդիկ Ավագյանին կարողացել էին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.06-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղի կայարանում այրվում է էլ.գնացք:
Ժամանողների մեջ «ամենահեղինակավորը» ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր «Դվինի» տիրոջ սպանության գործով եւ երկար ժամանակ Երեւանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգեւորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առջեւ, տարբեր ժեստեր արել։ Նա շրջում էր մեծ շքախմբով, եւ Պռոշյանի այն հատվածում, որտեղ կանգ էր առել, օրեր շարունակ թիկնապահական ուժերի կուտակումներ էին։
48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ Երևան չվերթով վերջինիս հետ ժամանել է ՀՀ, որտեղ սպանել է Ֆրանսիայի քաղաքացուհուն, հափշտակել բանկային քարտերը և 2012թ. փետրվարի 19-ին վերադարձել Մարոկկո. բնակվելով Մարոկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող տուժողի առանձնատանը փորձել է վերջինիս Ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012թ. մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկոյի ոստիկանության կողմից:
Աշխարհահռչակ ռեժիսոր ու երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խումբը Երևանում համերգով հանդես կգան, հայտնում է «Spuntik-Արմենիան»՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հիմնականում քաղաքի ծայրամասերի և գյուղերի բոլոր եկեղեցիների քահանաներին տրված է իրավունք՝ տնօրինելու թաղման ծեսերը, եթե իրենց օրվա ժամատախտակին համապատասխան է: Երևանում նման եկեղեցիները երկուսն են:
Մեր դիտարկած 20 հայկական լրատվական կայքերի ընդհանուր ամսական այցելությունների թիվը սեպտեմբերին կազմել է 36,7 միլիոն
Ընկերները, հատկապես, երբ նպատակ ունեն հետագայում իրենց կյանքն համատեղ անցկացնել, ոչ թե պետք է խուսափեն, այլ պարտավոր են հնարավորինս միասին շատ այցելել եկեղեցի, ճանաչեն Աստծուն, որպեսզի ստանան աստվածային օրհնությունը:
Ժամը 22:00-ից գնդակոծությունն ուժեղացել է:
Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է լուրջ հետևություն անի այս միջադեպից։
«Էրեբունի» բժշկական կենտրոն «ասթենո-ներոտիկ համախտանիշ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակչուհի, 19-ամյա Անուշ Ս.-ն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Գայի արձանի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության նվիրյալները. միլիցիայի լեյտենանտ Գագիկ Բարսեղյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` կից հանդիսության սրահով:
Այսօր` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի` չի կարող դրվել հանրաքվեի: