
Վաշինգտոնում մոլեգնում են անտառային հրդեհները

Մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց կյանքի համար, Վաշինգտոն նահանգի 20 շրջաններում արտակարգ ռեժիմ է սահմանվել, հայտնում է AFP-ն` վկայակոչելով նահանգի նահանգապետին:
Նրա խոսքով` կրակը սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի, անշարժ գույքի և բնական ռեսուրսների համար նահանգի արևելյան հատվածներում:
Հրդեհի հետևանքով ոչնչացել է ավելի քան 25 շինություն, կա սպառնալիք հարյուրավոր այլ շինությունների համար: Մարդկանց տարհանումը շարունակվում է: