Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է, կան տասնյակ անհետ կորածներ

Վերջին տեղեկությունների համաձայն` 24 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել այս գիշեր կենտրոնական Իտալիայում, հայտնում է իտալական La Republica պարբերականը:

RAI հեռուստաալիքը տեղեկություն է տարածել այն մասին, որ Պեսկարա-դել-Տորոնտո բնակավայրում երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ, անհետ կորել է 100 մարդ:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով ավերվել է Ամատրիչե քաղաքի կեսը:

Ընդ որում`սեյսմոլոգները չեն բացառում ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր  կլինի առաջինին:
6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի առաջին ցնցումը, ըստ սեյսմոլոգների, տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 03.36-ին (Երևանի ժամանակով` ժ. 04.36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լացիոյի մարզի Ակկումոլի քաղաքում` երկրի մակերևույթից մոտ 4 կմ խորության վրա:

5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի երկրորդ ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 04.34-ին (Երևանի ժամանակով` ժ. 05.34-ին) Ումբրիայի մարզում:
Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում` Հռոմում և Բոլոնիայում:

Տեղեկությունների համաձայն` ավերածություններ են գրանցվել Իտալիայի նվազագույնը 3 նահանգներում` Ասկոլի Պիչենոյում, Ֆերմոյում և Մաչերատայում (Մարկե մարզ):

v10 Italia122 Italia98 Italia87 Italia36 Italia6 Italia7 Italia8 Italia9 Italia12 Italia5 Italia4 Italia02 Italia

Տեսանյութեր

Լրահոս