Ժամը 11:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակիչ, 58-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած BMW մակնիշի 34 MZ 87 համարանիշի ավտոմեքենայով Զույգ աղբյուր գյուղում վրաերթի է ենթարկել նշված գյուղի բնակիչ, 8-ամա Արա Ամիրյանին:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.22-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի լճակում նավակը շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բերքի տոնին մասնակցելու են նաեւ գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 20 կազմակերպություններ, որոնք կցուցադրեն գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված սեփական արտադրանքը:
Տնօրհնեքի կատարման նպատակն ու իմաստը լիարժեք ընդգծվում է բնակարանամուտի ժամանակ ընթերցվող ավետարանական հատվածում:
25-ամյա երիտասարդը «Փարվանա» ռեստորանային համալիրում մասնակցելով համագյուղացու հարսանեկան արարողությանը և օգտվելով այն հանգամանքից, որ բնակիչներից մեկն իր ընտանիքի անդամների հետ բացակայում է իրենց բնակարանից և նույնպես մասնակցում նշված առիթին, վերջինիս բնակարանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ դուրս է եկել ռեստորանից, պատահական տաքսիով ուղևորվել է նրանց պատկանող տան մոտ…
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղից հարակից սար տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռ 10 տարի առաջ նա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնություններ գործադրելու մեջ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրում՝ Թամանյանի արձանի մոտակայքում, բնակարան է այրվում:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է:
Այսօրվա օրով Արմենչիկը Կոդակի դահլիճն է հավաքում, գալիս է այստեղ համալիրում ամբողջ դահլիճն է լցնում: Այդ կոչումն իրեն երեւի հենց այնպես չեն տվել: Վերջիվերջո այդ թեման այդքան էլ հետաքրքիր չէ, թող ապրի էդ տղեն, հիմա տվել են, թող ուրախանա, ով որ չի սիրում՝ թող զուսպ մնա, ով սիրում է՝ թող ուրախանա: Ես վատ չեմ զգում, ինձ ընդհանարապես չի հուզում:
Նախկինում դատվածը՝ կրկին ոստիկանության տեսադաշտում:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է երթուղային ավտոբուսին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արուսյակ Դ.-ն և հայտնել, որ 1992 թ. ծնված Ռուբիկ Գ.-ն, ում ցույց են տվել «Հերթապահ մաս» հաղորդաշարով, ռեստորանային համալիրում իրենից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ռուբլի և 255.000 դրամ:
Վրաստանում այս աշնանը կնվազեցվեն 200 դեղամիջոցների գները, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն: Այս մասին հայտնում է Sputnik-ը:
«Գուցե սխալվում եմ, բայց շատ կասկածում եմ, որ Հայաստանում կարող էին գտնվել իսկապես անաչառ մարդիկ, որոնք կկազմեին երդվյալ ատենակալների ինստիտուտը»,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.30-ին Բագրատունյաց պողոտայում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում, անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1999 թ. ծնված Վլադիկ Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
Երբ մարդը մահանում է, ապա նրա մարմնի առաջին հանգրվանը դառնում է իր տունը, ուր արարողություն է կատարվում և Աստծուց հայցվում է հանգստություն, խաղաղություն, մեղքերի քավություն և թողություն և մխիթարություն հարազատներին:
Երևանում գտնվող «Փեթակ» հյուրանոցում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Հոկտեմբերի 6-ին զինվոր Մուրադ Ալիեւն ինքնակամ լքել է ծառայության վայրը: Որոնումների ընթացքում նրա մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 9-ի երեկոյան:
Հոկտեմբերի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց սեղմ ժամկետում հաշվետվություններ ներկայացնել հայտնաբերված անճշտությունների և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ ու ցուցումներ:
Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքական կլինիկական հիվանդանոցի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, նույն հիվանդանոցին կից ֆլեբոլոգիական խորհրդատվական ախտորոշման կենտրոնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը մեծ ցանկություն ունի Հայաստանում կլինիկա հիմնել:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 93 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը:
Ծրագրի նպատակը Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացման եւ կրթական համալիրի ստեղծումն է: Հեղինակավոր մասնագետներն ու փորձագետները կփոխանցեն հյուրընկալության, էկոլոգիական շինարարության ու էկոգյուղատնտեսության ոլորտներում առաջատարն փորձը՝ նպաստելով տեղի մասնագիտական կարողությունների զարգացմանը:
168.am-ի հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: