Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:
Հոլանդացիները մտադիր են Շիրակի մարզում կարտոֆիլի վերամշակման արտադրամաս հիմնել: Ներդումները կանի շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին սննդի օբյեկտներ կան, որոնք վերջերս սկսել են կրել Հալեպ, Քեսաբ անունները:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում փետրվարի 3-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության առանձին աշխատակիցների կողմից հունվար ամսին կաշառք պահանջելու վերաբերյալ։
Ուշադրություն. հարկադիր բուժման մեջ գտնվողը հոգեբուժարանից դիմել է փախուստի
«Պատահական չէ մտածված, որ ֆեյսբուքյան խաղերն ամենագրավիչն են մարդկանց համար, քանի որ սոցցանցերի պատմության մեջ առաջին անգամ դրանք հնարավորություն են տալիս խաղալու ընկերների հետ: Իհարկե, դրանց ստեղծողներն այդ միջոցով գումար են աշխատում՝ գովազդի հաշվին, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ յուրաքանչյուր ծրագիր, խաղ կամ թեստ, որն աշխատում է Ֆեյսբուքի միջոցով, հարցնում է օգտատիրոջից, թե ի՞նչ է թույլատրվում կատարել ձեր անունից»:
Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
107 տարեկանում մահացել է իսպանացի գինեգործ Անտոնիո Գարսիա Դոկամպոն, ով ամեն օր ջրի փոխարեն գինի է օգտագործել, հայտնում է ABC-ն:
Զինված և հանրության համար խիստ վտանգավոր «Ուջանիկի» վնասազերծման մանրամասները:
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը:
Սույն թվականի փետրվարի 1-ին, Խումբը կրկին այցելություն է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գ. Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել նույն խցում: Գ․Սաֆարյանը այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից՝ նրա խոսքերով վերը նշված խցում ապահովված է իր անվտանգությունը:
Այսօր ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը լրագրողներին էր ներկայացնում վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչ վիճակում է հայաստանյան աշխատանքային շուկան, վերջին տվյալների համաձայն՝ նվազե՞լ, թե՞ աճել են աշխատանքի ռեսուրսները Հայաստանում: Բանախոսն ամփոփեց նաև 2014թ. տվյալները և ներկայացրեց 2015թ. արդյունքները:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը:
Իրականացվել է Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման առաջին քայլը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից: «Ինդոնեզիա այցելող ՀՀ քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ երկիր ժամանելուն պես»,- ասված է գրառման մեջ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ 168.am-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնոում:
«Եկավ-հասավ նրան, որ թեկուզ մեկ-երկու վարակված անասունի մսից իմացան, ու փակեցին որոշ տեսակների մթերքների արտահանումը Ռուսաստան: Եթե դրա մասին բարձրաձայնեինք ու կանխարգելիչ միջոցառումներ անեինք աշնանը, միգուցե նման վիճակ չունենայինք»:
«Վերջին հաշվով, շատ անգամ ավելի փոխկապակցված է այս քրեական գործին այնքանով, որքանով Կարեն Բաղրամյանին մեղսագրվող արարքները վերաբերում են 2015թ. հունվարի 28-ին տեղի ունեցած դեպքերին, այն էլ երկու անգամ կոնֆլիկտ է առաջացել տուժողի հետ, և նաև մարմնական վնասվածքներ են պատճառվել»: Հովիկ Արսենյանն ասաց, որ ցավ է ապրում, որ միայն էլեկտրոնային կայքերից է լսում, որ այդ գործը վարույթ է ընդունվել, Կարեն Բաղրամյանն էլ միջնորդել է, որ արագացված դատաքննության կարգ կիրառվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպեցին տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Հանդիպման թեման սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության հարցերն էին:
Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Փետրվարի 4-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագածավան գյուղի բնակիչներ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, մեկ կասկածյալ ձերբակալվել է։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին, նա նշեց, որ տարբեր հիվանդությունների տեսակների հետ կապված՝ էլի են պատժամիջոցներ կիրառվել, և հիշեցրեց տարիներ առաջ սիբիրյան ախտի պատճառով առաջացած խնդիրները. «Մենք լրջագույնս վարակված ենք նման հիվանդություններով։ Դրանք միգուցե դիվերսիայի արդյունք են և գալիս են Թուրքիայից: Դաբաղի խնդիրը կա, և մեզ դնելու է պատի տակ ու գնդակահարի»:
Փետրվարի 2-ին ժամը 16:02-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Մ. Իսրայելյանը համայնքի տարածքում հողագործական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է չպայթած զինամթերք, հայտնում են ծառայությունից:
«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Ես որևէ անմեղության կանխավարկած չեմ խախտում, ես հենց իրերը կոչում եմ իրենց անուններով: Անմարդկային սպանություն է տեղի ունեցել, և մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը: Ես պարբերաբար հանդիպում եմ Հայկազի հայրիկին՝ Արկադիին, տատիկին»: