«Այդ հիվանդությունները միգուցե թուրքական դիվերսիայի արդյունք են». Գուրգեն Եղիազարյան

«Այսօր Ռուսաստանը գտնվում է փաստացի պատերազմի մեջ, որը դեռ ընթանում է ինֆորմացիոն հարթության վրա: Եթե վերածվի այլ պատերազմի, աշխարհը կկանգնի լուրջ խնդրի առջև։ Այսինքն՝ գտնվում ենք մի հարթության վրա, որը տանում է երրորդ համաշխարհային պատերազմի, իսկ պատմությունից գիտենք, որ դա առաջին հերթին` անդրադառնում է հայ ժողովրդի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի վրա «սարսափելի լծակներ են օգտագործում` տնտեսությունը ոչնչացնելու համար». «Ռուսաստանն այդ սանկցիաների տակ մի կերպ պահում է իր տնտեսությունը: Հուսանք՝ այս ամենը կավարտվի, ու Ռուսաստանը կրկին ոտքի կկանգնի»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին, նա նշեց, որ տարբեր հիվանդությունների տեսակների հետ կապված՝ էլի են պատժամիջոցներ կիրառվել, և հիշեցրեց տարիներ առաջ սիբիրյան ախտի պատճառով առաջացած խնդիրները. «Մենք լրջագույնս վարակված ենք նման հիվանդություններով։ Դրանք միգուցե դիվերսիայի արդյունք են և գալիս են Թուրքիայից: Դաբաղի խնդիրը կա, և մեզ դնելու է պատի տակ ու գնդակահարի»:

Խոսելով Տիգրան Սարգսյանի նշանակման մասին, նա ասաց՝ եթե ուզում եք մի բան կործանել, Տիգրան Սարգսյանին ուղարկեք պատասխանատու, ու միանգամից կկործանի. «11.4-ով ընդունեց աղքատության շեմը, 36.7-ով թողեց՝ այն պարագայում, երբ վերցրեց 3.5 մլրդ դոլար վարկ: Հիմա ԵՏՄ-ն ի՞նչ է հաշվի առել, որ նրան են նշանակել այդ պաշտոնին։ Գուցե այնտեղ տերմինակոխ է արել, ռուսերենի իմացությունն է գուցե օգնել կամ սափրված դեմքը, բայց եթե ինձ եք հարցնում, վերցնում էին ՀՀ տնտեսությունը նրա ընդունելուց ու հանձնելուց հետո, և այդ անձի շուրջ այլևս հարցեր չէին առաջանա: Ես չեմ մտածում, որ չի կրկնվի մեր տնտեսության կործանման դեպքը. կրկնվելու է: Տիգրան Սարգսյանը բանկային համակարգը զրկեց 1.5 տոննա ոսկուց։ Թվերով ենք որոշում` ով ոնց է աշխատել։ Երկիրը նա հասցրեց այնպիսի վիճակի, որ, եթե հիմա իշխանությունները զրոյական վիճակի էլ հասցնեն, էլի լավ է»:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ «Վեցնյակի» կողմից սանկցիաների վերացմանն ու դրա ազդեցությանը Հայաստանի վրա, նշեց, որ պսրսիկները լավագույն դիվանագետներն են ու առանց դիվանսգիտական խաղի մեզ առաջարկում են իրենց ձեռքը, որն ըստ նրա՝ պետք է ամուր սեղմել. «Մեր տնտեսական զարգացումը տեսնում եմ նաև դեպի Պարսից Ծոց, ու առանց Իրանի դա չենք կարող: Աշխարհը ևս դա հասկացավ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս