«Անմարդկային սպանություն է տեղի ունեցել». Նաիրա Զոհրաբյանը ներկա է Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստին

Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:

Այսօր դատարան է եկել նաև ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Անմարդկային սպանություն է տեղի ունեցել: Ես որևէ անմեղության կանխավարկած չեմ խախտում, ես հենց իրերը կոչում եմ իրենց անուններով: Անմարդկային սպանություն է տեղի ունեցել, և մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը: Ես պարբերաբար հանդիպում եմ Հայկազի հայրիկին՝ Արկադիին, տատիկին: Գիտեք, մենք որևէ բանով ծնողներին այլևս օգնել չենք կարող, որևէ մեկը երիտասարդին չի վերադարձնելու, որն ընդամենն ուզում էր իր ծառայությունը մատուցել իր հայրենիքին, բայց մեր բոլորի՝ քաղաքիներիս, լրագրողներիս, պատգամավորներիս խնդիրը պիտի լինի, որ մեղավորը և մեղավորները, իսկ մեղավորները մի քանիսն են, հրահրողները և նման մթնոլորտ ստեղծողները պատժվեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն ասաց, որ չեն ամոքելու ընտանիքի ցավը, բայց կարող են աջակից լինել, որ մեղավորները ստանար արժանի պատիժ: Նաիրա Զոհրաբյանը ցինիզմի և լպիրշության վերջին դրսևորում որակեց հայտարարությունները, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել:

Տեսանյութեր

Լրահոս