Արմեն Աշոտյանը 5 օր ժամանակ խնդրեց՝ շահագրգիռ մարմինների հետ տեքստը վերջնականացնելու համար: «Բայց ի՞նչ եք անելու 5 օր»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ խնդիրները հիմնականում կապված են շենք-շինությունների գույքագրման հետ, ճշգրտումների կարիք կա: Որոշման նախագիծը հաստատվեց, տրվեց 5 օր ժամանակ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:
Այն երևանցիներին նվիրում է Լևոն Արոնյանի կինը՝ թերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին՝ «Ճամփորդ թերթ» ՍՊԸ հիմնադիրը: Թողարկման պատասխանատուներն են Արթուր Ազարյանը և Մհեր Դավոյանը:
Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում:
Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ:
Իսկ կադրերի տակից կամաց, դանդաղ դասական, վեհ երաժշտություն է հնչում՝ հարմար ձայնային ֆոն աստծո էակների սպանդի համար։ Ի դեպ, սուսլիկներին Նավասարդ Կճոյանը կրակել է հենց այնպես, «կայֆի» համար։
Բանակում ծառայության ընթացքում ոտքի վնասվածք ստացած և այդ փոքրիկ վերքի պատճառով մեծ խնդրի առաջ կանգնած զինվոր Մայիս Գեղամյանը մեր օգնության կարիքն ունի: Նրա ոտքի 3/4 անդամահատված է, քանի որ այնտեղ չարորակ գոյացություն էր առաջացել, որը հետագայում տարածվել էր թոքերում՝ սարկոմայի տեսքով:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետեւ նմանք նման են խրամատում նստած զինվորներին: Ամենեւին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ:
Ռուսաստանի աշխարհագրական միության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը ծեծվել ու թալանվել է Մոսկվայի արևմուտքում: Ինչպես TASS-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից, տվյալ փաստով ձերբակալվել է 3 կասկածյալ, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել:
2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները:
Ինչպես այսօր տեղեկացրել ենք՝ փետրվարի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտյոմ Խամոյանի դիակը և 1984 թ. ծնված Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Փետրվարի 4-ին, ժամը 00.07-ին տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բեռնատար է խափանվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արդեն երրորդ օրն է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Նա պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի։ Այս մասին մեզ տեղեկացրեց Սուրենյանցի կինը՝ Արփին։ Սուրենյանցին կալանավորել են անցյալ տարի, դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի ներկայացուցիչներից հետաքրքրվեց. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի Ախուրյանում հիմնած շաքարի գործարանը իրականում ոչ թե շաքարավազ է արտադրում եւ կանտրաբանդայի բազմամիլիարդանոց մեխանիզմ է: Նա պատրաստի շաքարավազը ներկրում է, տանում գործարան՝ իբրեւ հումք, եւ այնտեղից հանում՝ իբրեւ արտադրանք՝ հարկերից խուսափելու համար…»:
Հունվարի 30-ին Կիևյան կամրջից նետված 47-ամյա Արտակ Գալստյանը բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ Հակոբ Գալստյանի եղբայրն է։ Նա երկար տարիներ աշխատել էր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում՝ որպես արտադրամասի պետ։ Նրա վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված՝ խոշոր չափի ոսկու յուրացման մեղադրանքով։
Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ե՞րբ է այս տարի սկսվում Մեծ պահքը: Չմկրտված մարդը կարո՞ղ է պահք պահել: Ե՞րբ է այս տարի Ս. Հարության՝ Զատկի տոնը:
Վիճաբանություն, ծեծկռտուք և սպանություն Մուսալեռում:
Փետրվարի 3-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։
«Երեխեքիս հետ դուրսն եմ մնալու, ոչ փող ունեմ, որ գնամ վարձով ապրեմ, ոչ էլ հայրական տուն: Մի մայր ունեի, իմ հետ էր ապրում, էն էլ մահացել է: Չգիտեմ, գոնե մի դոմիկ տային գնայի մնայի, մանավանդ որ տուն ստանալու հույս էլ չկա, ոչ հերթացուցակներում կամ, ոչ էլ ինչ-որ արտոնություն ունեմ»:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Էկոնոմիկայի նախարարությանն ի վերջո քայլեր ձեռնարկել նշյալ խնդրի կարգավորման ուղղությամբ, վերանայել գործող ընթացակարգը՝ հաշվի առնելով տեղային առանձնահատկություններն և այն կարևորագույն հանգամանքը, որ ՀԿ-ները չեն կարող աջակից լինել սպառողներին դատարան դիմելու հարցում, իսկ սպառողներին հորդորում ենք նախքան գնում իրականացնելը ճշտել գնվող ապրանքի փոխանակման և վերադարձի կարգը:
Կոտրել էր խանութի դուռը և գումար գողացել:
Կողոպուտ կեսգիշերին:
Սովորաբար Աստծո առջև աղոթական վիճակում կանգնելն ընկալում ենք որպես բարեկիրթ հիշեցում այն մասին, ինչ Նա մոռացել է անել։ Իսկ իրականում դա քայլ է, այնպիսի մի քայլ, որը մեզ կանգնեցնում է ողբերգական իրականության կենտրոնում, քայլ՝ նման այն քայլին, որով Աստված մեկընդմիշտ դարձավ մարդ։
Շիրակի մարզում կարտոֆլի իրացման խնդիր կա: 2015թ-ին մարզում մինչև 4500 հեկտար կարտոֆիլի ցանքս է կատարվել, 100-110 հազար տոննա բերք է ստացվել:
«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը կառավարությանը՝ դաբաղի, ճիշտ և սուտ տեղեկատվության մասին:
Երեւանի «Շտապօգնության» կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին տեղի ունեցած միջադեպից տուժած բուժակ Վաղարշակ Սահակյանը չարացած չէ հոգեկան խնդիրներ ունեցող Արզումանի վրա, որի պատճառով կոտրել է ոտքը: