Վնասազերծվեց ևս մեկ մահաբեր օջախ

Փետրվարի 2-ին ժամը 16:02-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Մ. Իսրայելյանը համայնքի տարածքում հողագործական աշխատանքների ժամանակ հայտնաբերել է չպայթած զինամթերք, հայտնում են ծառայությունից:

Ահազանգով դեպքի վայր մեկնած ԱԻՊԾ փրկարարական ուժերի վարչության սակրավորական խումբը տեղում պարզել է, որ հայտնաբերվածը գնդիկաբեկորային ավիառումբ է: Շրջափակելով տեղանքը եւ ձեռնարկելով անվտանգության այլ միջոցառումներ՝ վտանգավոր գտածոն ոչնչացվեց:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29