ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվեստում թե՛ որպես մենապարող, թե՛ որպես պարուսույց` արվեստագետի յուրօրինակ ձեռագրի դրսեւորումն է բազում բեմադրությունների, ներկայացումների ու այն սերունդների միջոցով, որոնց փոխանցում եք Ձեր փորձն ու գիտելիքները:
Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
«Արժեքը կարելի է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
Փետրվարի 8-ին Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում էին գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա: Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչի» գրասենյակի հարեւանությամբ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշան տալով, կանգնեցրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան:
«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 17:00-ին՝ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի հարեւանությամբ գտնվող «Մուշ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 13-ին՝ 13:00-ին, նույնպես «Մուշ» սգո սրահից:
Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա եւ շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն: Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում: Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեւէ վերահսկողություն ունենան:
Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով: Երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։
Փետրվարի 12-ին, ժամը 01.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գրպանահատը՝ տեսախցիկի առաջ:
Կողոպուտ կատարելու կասկածանքով հետախուզվում են Վրաստանի քաղաքացիներ:
Դեղամիջոցների և բենզինի միախառնումով թմրամիջոց էր պատրաստել և ներարկվել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Փետրվարի 14-ին Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ հարակից 6 գյուղեր՝Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:
Բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու համար գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի մոտ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը:
2015 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հայտնել էր ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյաներ:
Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ և անսթափ վարորդներ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում շարունակվում է ապացույցների հետազոտումը:
Փետրվարի 2-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Լևոն Չ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 11-ին Արցախ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարին այցի ընթացքում ուղեկցում են մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, պատգամավոր Թեւան Պողոսյանը, աշխատակազմի վարչության պետեր:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի 3 քաղաքացու, որոնք կասկածվում են Մոսկվայում մի շարք ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Այս մասին TASS-ին հայտնել են Մոսկվայի իրավապահ մարմինները:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը կհրավիրվի դատարան:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ԼՂՀ իրավապահների հետ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կրմեն գյուղում հայտնաբերել և փետրվարի 10-ին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ին:
Փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժողովուրդը ասում է, որ տերնդեզի խարույկը վառվելուց հետո ձմեռը վերջանում է, և օրերը սկսում են կտրուկ տաքանալ, և դա համարվում է ձմռան ավարտը ու գարնան սկիզբը: Ես այդքան էլ ուշադրություն չէի դարձնում այդ ժողովրդական ասածվացքին, բայց քանի որ, այդ հարցով ինձ արդեն դիմեցին լրագրողները և բազմաթիվ անհատներ, որոշեցի ճշտեմ ժողովրդական ասածվացքի ճշմարտացիությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հրապարակվեց Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. կողմերի միջնորդությամբ այն հրապարակվեց ամբողջությամբ:
Թե Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի և թե Զվարթնոց օդանավակայնի դեպքերում մենք գործ ունենք ռացիոնալ կապիտալիստական հաշվարկների և անողոք բիզնեսի հետ: Մեր սփյուռքահայ բարեկամները` մասնավորապես բարեգործ-գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, այսօր փորձում են ոչնչացնել Երևանի պատմական վայրերը: