Արդեն 26 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերից: 1990 թ-ի հունվարի 13-19-ը տեղի ունեցած վայրագությունների ու կոտորածների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը:
Գյումրու սոված-ծարավ արջերի սննդակարգը պարբերաբար ընդլայնվում է։ Երկրորդ շաբաթվա ընթացքում սննդակարգին ավելացվել է ցորենի թեփով շիլա, որն իր մեջ պարունակում է նաեւ միս։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Համապատասխան փոփոխությունը գործադիրը կատարել է դեռ 2015 թ-ի վերջին: Սակայն, որոշումը դեռ չի կիրառվում, արդյունքում Գյումրու քաղաքապետարանում առկա թափուր աշխատատեղերի համար նախատեսվող մրցույթները ձգձգվում են:
Պոլսահայ հանրահայտ երգչուհի Սիբիլը երեկ այցելել է Պոլսո Կետիկփաշայի Հայ Ավետարանական եկեղեցում գործող «Հրանտ Դինք» վարժարան, որտեղ սովորում են աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնած հայաստանցիների երեխաները:
Փետրվարի 10-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ եղանակի էական փոփոխություն չի սպասվում: Բացառություն է կազմում փետրվարի 14-ը. այդ օրը կնկատվի ամպամածության խտացում: Հանրապետության առանձին հատվածներում փետրվարի 14-ին սպասվում են թույլ տեղումներ:
Փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է. քաղաքացին գտնվում է ներսում և ունի վնասվածք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն Էդգար Գ.-ի կողմից իրեն պարտք տված գումարը չվերադարձնելու հարցը պարզաբանելու համար վերջինիս առևանգելու նպատակով, 2015 թվականի ապրիլին քաղաքացի Դ. Ս.-ին հորդորել է հեռախոսակապով Էդգար Գ.-ին հրավիրել հանդիպման:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին:
Մարմնավաճառներին հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են
Բնակարանագողերի վնասազերծման մանրամասները:
Ռեստորանի տեսանկարահանող սարքը արձանագրել էր ձախողակ գողի գործողությունները:
2001 թվականին Մոսկվայում սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 1982 թ. ծնված Հովհաննես Հարությունի Հովհաննեսյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Կրասնոդարի «Յասնո» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով:
Անօդաչուների հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան «Ալագյազ» և «Կամխուտ» զորադաշտերում փորձարկումներ է անում, ստուգում մասնագետների ու սարքավորումների հնարավորությունները:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Քաջիկ Ա.-ին:
Նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Ծնողները մեղադրում են Արտաշատի բժիշկներին: Նրանց խոսքով եթե կեսարյան հատում իրականացնեին, երեխան կփրկվեր:
«ԿՈՉ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հ/ը կասեցնելու այդ հաղորդումը»:
Փետրվարի 11-13-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում տեղացիները նախօրեին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով օբյեկտիվ քննել ծագումով հայ Լուսինե Առուստամյանի դաժան սպանությունը:
Փետրվարի 10-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Քաղաքացիական պաշտպանության կենտրոններում, ինչպես նաև Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Փետրվարի 10-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում մոտենալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայիս հոն ապրող հայերուն թիւը կարելի չէ ճշդել, սակայն ներկայ պահու դրութեամբ շուրջ քսան հայեր կը շարունակեն ապրիլ Տահէշի հիմնական կեդրոնատեղի համարուող Ռաքքայի մէջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կատարած աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից:
Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի 15 LV01 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ՃՈ հենակետի դարպասին: