Բաժիններ՝

«Խիստ կասկածում եմ, որ հայր Անտոնը երբևիցե տեսած լինի Սեյրան Օհանյանին». Կաթոլիկ եկեղեցու Գյումրու առաջնորդարանի լրատվական. tert.am

Հայ կաթողիկե եկեղեցու Գյումրու առաջնորդարանի մամուլի պատասխանատուն այսօր Tert.am-ի հետ զրույցում բացառեց, որ Նորք–Մարաշի հանցախմբի գործով անցնող կաթոլիկ հոգևորական հայր Անտոնը ծանոթ է եղել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում անունը, ըստ մամուլի, տրվել է առերեսման ժամանակ:

Tert.am-ի հարցին, թե հայր Անտոնը Սեյրան Օհանյանի հետ կարո՞ղ էր ծանոթ լինել, լրատվության բաժնից ասացին. «Ոչ, բոլորովին ոչ: Ես խիստ կասկածում եմ, որ ինքը երբևիցե տեսած էլ լինի Սեյրան Օհանյանին: Այսինքն՝ դժվար»:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից, ըստ որի, երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգևորականին, թե ով է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս