Բաժիններ՝

«Յուրաքանչյուր 10-րդ ընտանիքը սոված է քնում մեզ մոտ, կեսը մի կերպ մի բան ծամում է քնելուց առաջ»

ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների և մի շարք այլ կրճատումները կբերեն տեխնոլոգիական գործազրկության։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի՝ դա բավականին լուրջ խնդիր է:

Ա. Ադիբեկյանի համար հասկանալի է, երբ հավաքարար է աշխատում կենսաբանական գիտությունների թեկնածուն, որովհետև ինստիտուտը փակվել է, բայց, ըստ նրա, բավականին լուրջ խնդիր է այն, որ պետական համակարգում աշխատած անձը դառնում է գործազուրկ։

«Ամեն 10-րդ ընտանիքը սոված է քնում մեզ մոտ, կեսը մի կերպ մի բան ծամում է քնելուց առաջ, 30 տոկոսը բավարարվում է հիմնական պահանջներով, 20 տոկոսն ունի եկամուտներ, հինգ տոկոսն իրեն ոչ մի բանում չի սահմանափակում: Ամենաբարեկեցիկ կյանքը վայելում են Սյունիքում, որովհետև առաջանային աշխատատեղ կա, գնում են  խանութ, վարսավիրանոց: Դրա համար աղքատության դեմ պայքարելու համար պետք է աշխատատեղ բացել»,- նշեց սոցիոլոգը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով էլ՝ կրճատումները նոր արտագաղթ կբերի, որովհետև, ըստ նրա, այս պահի կրճատումների մեջ ընկնում է որակյալ մարդկային ռեսուրս. «Այդ ռեսուրսը, իրոք, դրսում ռեալիզացվելու հեռանկարներ ունի: Ես իմացա, որ գիտության աստիճան ունեցողների համար տրվող հավելավճարները հանվում են առաջիկա բյուջեից։ Ամբողջ գիտության մեջ, ինչքան գիտեմ, 4000 մարդ է, մեր պետության բյուջեի լուծման խնդիրն ընկել էր ընդամենը դրա վրա՞։ Ես նույնիսկ առաջարկեցի՝ պատգամավորների աշխատավարձի 10 տոկոսը կրճատել, դա անհամեմատ ավելի մեծ ծավալով գումար կբերի բյուջե։ Սրանով մենք, կարծում եմ, լրացուցիչ շատ ծանր բարոյական հարված ենք տալիս խեղճուկրակ վիճակում գտնվող գիտության ոլորտին»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս