Թմրամոլությունը ծանր հիվանդություն է, լավագույն բուժումը՝ կանխումը:
Տուլայի մոտ 9 մարդու կյանք խլած` Մոսկվա–Երեւան երթուղու ավտոբուսի վթարի 9–րդ զոհը`68–ամյա Հռիփսիմե Սիրեկանյանը Մոսկվա էր մեկնել երկու ամիս առաջ` եղբոր հուղարկավորությանը մասնակցելու։
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Քարանձավ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցում հարբած վիճակում, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, առանց որևէ առիթի` խուլիգանական դրդումներով, արթնացել ու անհարկի վիճաբանության մեջ է մտել այդ ժամին իր սենյակում քնած նույն հյուրանոցի տնօրենի և սեփականատիրոջ հետ:
Նոյեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի մի ամառանոցից գողացել են Աշոտ Ա.-ին պատկանող 120 մ երկարությամբ ոռոգման ջրի խողովակները` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք։
Նոյեմբերի 4-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս Գետափնյա փողոցի կամրջի մոտ նկատել են մեկ ուսապարկ և երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են պլաստմասսե տարաներ` 35 լիտր դիզելային վառելիքով:
2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել «Վոլվո», «Ռենո», «Բերնարդ», «Կրոնե» և «Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): «Սպայկա»-ում Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:
91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է սպանության մեկ այլ դրվագ ևս:
Հետախուզության զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 7-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում:
Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը տեղեկացնում է, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն արդեն ունի քարոզչական հիմնադրամ:
Որոշ անձինք, կազմակերպություններ, ոստիկանության բազմաթիվ պարզաբանումներից հետո էլ զանգվածային լրատվության միջոցներով շարունակվում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ իրենց մեկնաբանություններում քվեարկությանը մասնակցող անձանց թվաքանակը համեմատելով վիճակագրական ցուցանիշների հետ:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Նոյեմբերի 3-ին Տուլայում Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչներ Հրաչ Բադալյանի եւ Գագիկ Մանուկյանի մարմիններն այսօր՝ նոյեմբերի 7-ին, հողին հանձնեցին, իսկ մեկ այլ գեղամավանցու` Վարուժ Ստեփանյանի դին հողին հանձնեցին Չարենցավանում:
Դուրս եկանք մի հետաքրքիր վայր, որը հնագույն բնակատեղի էր հիշեցնում. քարից կերտված տարաներ կային, որոնցում հնարավոր է հատիկավոր բույսեր են մանրել, ալյուր են աղացել կամ ձեթ են քամել հնագույն շրջանում: Հանդիպեցինք սարկոֆագ հիշեցնող քարից կերտվածքի: Շատ էին ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքները, սալե պատեր հիշեցնող քարեր կային, որոնք ամենայն հավանականությամբ՝ եղել են պատեր, ժամանակին շրջվել են:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի և պատվիրակության մյուս անդամների հետ միասին այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց:
9 տարի առաջ, ընդամենը 53 տարեկանում, կյանքից հեռացավ ժողովրդի կողմից հավերժ սիրված, իմ ավագ ընկեր՝ Արամը…
ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին սկսելու է Հել սինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Աաքանցի դիմումի քննարկումն՝ ընդդեմ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի։
Ոստիկանությունը տուգանքների կիրառումը կսկսի ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթից. «Հիմա չեն սկսում, որովհետև համապատասխան սարքը չունեն։ Սկզբում երևի կտուգանեն 5000 դրամ՝ որպես նախազգուշացում, հետո` 50.000 դրամ»:
Նոյեմբերի 7-ին, ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երիտասարդ տղայի, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հաստատեց մեզ հասած լուրերը, ըստ որի՝ զոհվածների հարազատները չեն կարողանում գտնել աշխատած գումարները, որոնք ավտովթարի պահին եղել են ուղևորներր մոտ։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մի քանի հարազատներ այս խնդրով դիմել են դեսպանատուն. «Մեզ մի քանի հարազատ դիմել են, որ զոհվածների մոտ գումար է եղել, բայց հարցն ինչումն է, այդ մարդիկ, ովքեր մեզ դիմել են, իրենց խորհուրդ ենք տվել գնալ դիահերձարան կամ, եթե դա եղել է հիվանդանոցում, գնալ հիվանդանոց և այնտեղ ճշտել։
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում գնդակոծել է Բաղանիս գյուղի ծայրին երթեւեկող մեծ բեռնատարը: Գնդակներից վնասվել է «ֆուռի» շարժիչը, անիվներից մեկը շարքից դուրս է եկել: Ոսկեվանի մի քանի բնակիչ բեռնատարի (ազգությամբ օս) վարորդին իրենց տուն են տարել, հյուրասիրել:
Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներից մեկին, որը բուժում է ստանում ՌԴ-ի Ուզլովսկայա բժշկական կենտրոնում, վիրահատության նպատակով տեղափոխել են Մոսկվա:
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրացանի կրակոցով կյանքին վերջ է տվել 33-ամյա Ա. Մ.-ն-ն:
Նոյեմբերի 7-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին:
Եթե պիտի սիրենք թշնամիներին, ուրեմն` ինչպե՞ս սպանենք նրանց պատերազմի ժամանակ: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Ուղևորուհին տաքսու վարորդին «փակվել էր նարկոտիկով»: