Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 16-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 16-17-ն առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում՝
Սեպտեմբերի 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: Սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.80C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.70C