«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
Այսօր` նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ, լրագրող Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 37 երթուղու միկրոավտոբուսում 1976 թ. ծնված Լիլիթ Մ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Թատերագետ Լևոն Մութաֆյանի աղջիկը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողներից է իմացել հոր մահվան մասին լուրը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Դատաբժիշկը զզնել է դին, արտաքին զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մահվան պատճառները:
Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը, լացակումած հայտնել է, որ իր հայրն այլևս չկա, և ինքը խոր ցավ է ապրում: Նա հավելել է, որ այս պահին իրենք ոչինչ չեն կարող ասել, քանի որ կատարվածն իրենց համար ևս անսպասելի էր: «Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մահացել է թատերագետ Լևոն Մութաֆյանը: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը 168.am-ի հետ զրույցում՝ լսելով Լևոն Մութաֆյանի մահվան մասին լուրը, ասաց, որ վեջինիս հետ երեկ էին վերադարձել Թբիլիսի կատարած շրջագայությունից, որտեղ հրավիրված էին մասնակցելու տեղի՝ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնում կայանալիք՝ «Սովորական պատմություն» թատերական ներկայացման պրեմիերային: Հակոբ Ղազանչյանն ասաց, որ […]
Անդրադառնալով հիվանդ ցմահ դատապարտվածների խնդրին, փաստաբանն ասաց, որ նրանց չազատելն այլ հարց է. «Ի վերջո, հիվանդին տեսաք՝ բաց թողեցին: Իսկ մյուսը մահացավ, որովհետև, հավանաբար, իրեն այդքան ակտիվ չեն պաշտպանել: Փաստաբաններից էլ է շատ բան կախված»:
Նոյեմբերի 11-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Օբաիդ Խալիֆա ալ Քաաբի առաջին հանդիպումը: Հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:
Երևանի Զաքյան փողոցի կացարաններից մեկում գտել են թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Նախնական տեղեկություններով` Լ. Մութաֆյանը հանկարծամահ է եղել:
Տան գողությունից հետո ինքը շատ նեղված էր, պարբերաբար ոստիկանների հետ քաշքշուկների մեջ էր: Ինքն անընդհատ գնում-գալիս էր ոստիկանություն, որ բացահայտվեր դեպքը: Ինքը վստահ էր, որ ոստիկանները գիտեն՝ ով է գողությունն արել, բայց իրեն չեն ասում:
168.am-ի այն հարցին, թե Հայաստանում իրո՞ք այդքան մեծ է անվտանգության խնդիրը, որ թիկնազորով են շրջում պաշտոնյաները, թե՞, այսպես ասած՝ «պրեստիժի» խնդիր է, նա պատասխանեց. «Անվտանգության հետ մեկտեղ՝ նաև պրեստիժի խնդիր է, որ իրենց թիկնապահներն ավելի լավը լինեն: Ես միշտ ասում եմ, որ մկանները կարևոր չեն, թիկնապահը պետք է նախ՝ ուղեղ ունենա, եթե վտանգը գալիս է, թիկնապահը չի կարող իր մեծ մարմնով այն կանխել, պետք է ուղեղ ունենա: Արտասահմանում մեծ մարմնով թիկնապահներ ենք ունեցել ու իրենց որպես պատ ենք օգտագործել»:
Առողջական վիճակս սարսափելի վատ է: 2013թ., երբ թոքս հեռացրին, ամբողջ Հայաստանը, համացանցում ուղողված էին իմ հիվանդանոցային նկարները, իսկ հիմա պարզվում է, որ իմ թոքն ամբողջ ծավալով նորմալ է, այնինիչ բորբոքային պրոցեսներ, և այլն, և այլն, շնչահեղձության նոպաներ: Պարզապես ավելորդ են համարում երևի թե հիվանդանոց տանել կամ մեկ ուրիշի են ուզում իմ փոխարեն տանել»,- ասաց նա՝ նշելով, որ խցում ևս երկու տղամարդ կա, որոնք պատշաճ օգնության կարիք ունեն:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ս.թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ գործի են դրվել իշխանությունների վարչական ռեսուրսներն՝ ազդելու քաղաքացիների մասնակցության և/կամ նրանց քվեի վրա, խնդրում ենք` անձնագրերի կամ այլ տվյալների հավաքագրման, կաշառքի բաժանման կամ խոստումների և այլ խախտումների դեպքերում ահազանգել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հետևյալ միջոցներով.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Իսակովի պող. 26, 28, 30, 32, 34, 36, 36/1 36/2, 36/3, 36/4 համարների, Զորավար Անդրանիկի Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121 համարների ջրամատակարարումը:
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը կհամարվեն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ և կօգտվեն հարկման արտոնություններից, այսինքն՝ չեն հարկվի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ավետեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով «Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:
Հայաստանում 2 մլն բնակչության պայմաններում 200-ից ավելի դատավորներ կան, դատարանները ծանրաբեռնված են, ու թեև ոստիկանությունն ամեն տարի հայտարարում է, որ հանցագործությունների թիվը կրճատվել է, դատարաններում քննվող գործերի թվերն ավելանում են: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Ըստ ՄԻԵԴ վճռի՝ դիմումատու Հայկ Սահակյանը ծնվել է 1983թ.: 2007թ. օգոստոսի 30-ին նա ձերբակալվել է, ապա մեադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: 2007թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նա կալանավորվել է: Սեպտեմբերի 28-ին նույն դատարանի որոշմամբ՝ նրա կատմամբ գրավ է կիրառվել: Հոկտեմբերի 4-ին քննիչը որոշել է չեղյալ համարել գրավի դիմաց ազատ արձկելու մասին որոշումը և հիմք ընդունել սեպտեմբերի 1-ի՝ Հայկ Սահակյանին կալանավորելու մասին որոշումը:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները տեղեկացրել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են գտնվում Հայաստանի բնակիչ 2 կին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Մ-17 Կապան-Սրաշեն ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում և ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին`ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Նոյեմբերի 11-ին, ժամը 07.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սեբաստիա փողոցի 52/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի կետում:
Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն կախված եղանակային պայմաններից` անցակետը ժամանակ առ ժամանակ կարող է փակվել:
Ասում են համբերատար մարդը ավելի ուժեղ է, քան խիզախը, բայց մինչև երբ համբերենք: Ցավը, ահավոր է, զայրութը դաժան, ցասումն անհաղթահարելի: Գերության մեջ գտնվող 9-10տարեկան երեխանների մահապարտ են դարձնում, մեր կանանց, աղջիկներին ստրկության են վաճառում: Համբերում ենք, որ հերթական փորձությանը նույնպես հաղթենք և փառք Աստծո մեր համբերությունը հաղթում է: Հավատն օգնում է ապրել: