Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանը ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Արթուր Առաքելյանի խոսքով, ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում: Նրա խոսքով՝ եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ ընկերությունը կամ որևէ այլ պաշտոնյա պետք է պատասխանավության ենթարկվի, ապա դա տեղի կունենա:
Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Վթարից զոհված Սուրեն Պետրոսյանի ընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պետրոսյանը 47 տարեկան էր, ունի 3 երեխա, երկու դուստր և մեկ որդի, որը սովորում է 6-րդ դասարանում:
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է նոյեմբերի 10-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված զինվորական 8 ավանների անշարժ գույքը հանձնել պաշտպանության նախարարությանը:
Երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում գտնվող ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը 45 տարեկան էր: Նա ապրում էր Հարավ Արևմտյան թաղամասում, իսկ հայրական տունը գտնվում է Ներքին Շենգավիթում: Նա ունի երկու երեխա:
Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը:
Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումն ավելացել է 2.7%-ով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և էներգետիկ ծառայությունների թանկացումով:
«Ընդամենն ասում են, որ վարորդը կոնտուզիա տարած է եղել: Թող նայեն, տեսնեն, թե ինչպես է եղել, որ այդ մարդը նստել է ղեկին»,- ասում է «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ՏԿԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը հաղորդեց, որ նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում 59 անձից բաղկացած ավտոշարասյունը (8 զոհերի դիեր, 16 քաղաքացի, 33 տուժածներ, որոնցից 8-ը` ծանր,) միջգերատեսչական հանձնաժողովի 10 անդամների ուղեկցությամբ առավոտյան կուղևորվի Ռամենսկոյի օդանավակայան, որտեղից ժամը 13:00-ի սահմաններում կմեկնեն Երևան:
Նոյեմբերի 5-8-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երեկ ողջ օրվա ընթացքում վթարված ավտոբուսի ուղեւորներն ստացել են իրենց բեռները։ Որոշակի բարդություններ են եղել, քանի որ քննչական գործողությունները տեղում դեռ ավարտված չեն։ Թեթեւ հիվանդները, ովքեր ամբուլատոր բուժում են ստացել, գիշերել են տեղի «Արմենիա» հյուրանոցում, որտեղ գտնվում են ներկայում։
Օդանավը օդ է բարձրացել Կոկտեբել ավանից, սակայն թռիչքի ժամանակ չնախատեսված իրավիճակ է ստեղծվել, և օդանավը կտրուկ անկում է ապրել` բախվելով գետնին: Զոհվել են օդանավում թռչող բոլոր 4 ուղևորները:
Հուշահամալիրը կառուցվել է Լաս Վեգասի ամենամեծ այգում` Սանսեթ զբոսայգում, եւ դառնալու է Լաս Վեգասում հայկական երկրորդ կառույցը` 2013 թվականին կառուցված «Սուրբ Կարապետ» հայ առաքելական եկեղեցուց հետո:
«Մանկուց մեքենա է վարում, նորմալ, ուշադիր վարորդ է, չգիտեմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բոլորս շիվար ենք, ինքը մարդկանց կյանքի հետ խաղացող չէր»,- ասաց Հարությունը»:
«Շոկի մեջ էի, նայում էի շուրջս ու ոչ մի բան չէի գիտակցում, ոնց որ երազի մեջ լինեի: Բոլորն օգնություն էին գոռում: Մենք էլ՝ մի մասս, որ դուրս էինք կարողացել գալ, օգնեցինք, արագ, ինչքան կարողացանք մյուսներին հանեցինք»,- պատմել է նա:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողննր են եղել։ Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետը սկսել է ուշադրությամբ հետևել Մեհրաբյանի գործունեությանը։
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը ներկայումս գտնվում է գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը:
ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները պարզել են, որ վարորդները չունեն համապատասխան արտոնագիր: Ավտոբուսների վարորդները տեղափոխվե; են ՆԳՆ վարչություն, իսկ մեքենաները տեղափոխվել են հատուկ կայանատեղի:
Հ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և նրանք հնարավորություն կունենան այդ առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնել նախաքննության մարմնին։
Ժամը 22:00-ի սահմաններում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և թողնելով անօգնական դիմել փախուստի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երկաթուղայինների 5-րդ փողոցի թիվ 4 երկհարկանի տանը:
«Աիդա Սարգսյանի մայրը մի քանի ամիս առաջ ցավեր է ունեցել, հակացավային թերապիայի կարիք է ունեցել, որից հետո լավ վիճակում դուրս է գրվել կենտրոնից: Երգչուհին հյուրախաղերի մեջ էր, նրա ընկերուհին զանգահարեց եւ հայտնեց, որ մայրիկի մոտ նույն վիճակն է, կարող է բերել հիվանդանոց, պատասխանեցի՝ այո: Բերեցին, արդեն արյունահոսում էր»:
Հետախուզվող ավտոմեքենաներ, փոխարինված համարանիշներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, անսթափ վարորդներ:
Աստված մարդուն տվել է անսահման ազատություն, և անհեթեթ կլիներ նաև զրկել նրան այդ ազատությունից՝ ծրագրավորված ճակատագրով: