«Ես փոքր արդյունավետ քայլերի կողմնակից եմ». Տիգրան Հակոբյան

«Անձով, իհարկե, հնարավոր չի համակարգ փոխել: Ես իմ և’ ազդեցությունը, և’ հնարավորությունները շատ ռեալ եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նոր անդամ Տիգրան Հակոբյանը` պատասխանելով հարցին, որ իշխանությունը, ոչ կուսակցականների ներգրավելով տարբեր պաշտոններում, նշում է, որ նրանք նոր շունչ, ժողովրդավարություն կապահովեն, և արդյոք հնարավո՞ր է անձերի փոփոխությամբ փոխել որևէ համակարգ:

Ըստ նրա` արդյունավետ փոքր քայլերը գերադասելի են.

«Ընդհանրապես, այս վերջերս, երևի տարիքի հետ է գալիս, եթե չի ստացվում գլոբալ ինչ-որ բան անել, փոքր արդյունավետ քայլերի կողմնակից եմ: Սա մի փոքր քայլ է, որը թույլ կտա ինձ, նաև իմ գործընկերներին՝ ինչ-որ խնդիրներ լուծել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս