Բաժիններ՝

ՀՀ-ում տուրիստական նպատակով գտնվող օտարերկրացիներին իրավունք կտրվի փոխնակ մոր միջոցով երեխա ունենալ

Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում 30-40 երեխա է ծնվում փոխնակ մայրության եղանակով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի ներկայացման ժամանակ ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

Օրենքում փոփոխություններ անելով, ըստ նրա՝  Առողջապահության նախարարությունը նպաստում է, որ ավելի մեծ թվով մարդիկ իրավունք ունենան փոխնակ մոր միջոցով երեխաներ ունենալ։

«Նախագծով առաջարկվում է սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող միայնակ օտարերկրացիներին չթույլատրել օգտվել  փոխնակ մոր ծառայություններից ՀՀ-ում։ Փոխնակ մայր չի կարող լինել նախկինում երկու անգամ նման կարգավիճակով հանդես եկած կինը։  Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք տալ ՀՀ-ում, օրինակ, տուրիստական նպատակով գտնվող օտարերկրացիներին, քանի որ ներկայումս այս իրավունքից կարող են օգտվել միայն կեցության նպատակով գտնվող օտարերկրացիներ։ Կրածում ենք՝ այս փոփոխություններով նաև ավելի կշատացնենք փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու դեպքերը, քանի որ ավելի շատ մարդկանց իրավունք է տրվում նման միջոցով երեխա ունենալ»,- նշեց Ս. Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս