
Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ

Այսօր Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի ընտրության համար առաջադրվել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ ԱԺ 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 111-ը։ Քվեաթերթիկներից 2-ն անվավեր են ճանաչվել։
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ նշեց, որ կողմ 105, դեմ 4 ձայներով Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։