Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
«Բակո Սահակյանը, որ ասաց՝ Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը, ինքն ուղղակի շատ լավ տեղեկացված է մեր օդանավակայանի հա՛մ վիճակից, հա՛մ հնարավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժականակ այս մասին ասաց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը:
Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան:
«Ինչո՞ւ են իշխանավորները ստիպում ժողովրդին, մասնավորապես՝ բանվոր դասակարգին, որ «այո» ասեն»,- այսօր Քաջարանում սահմանադրական ռեալիթի շոույի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց «այո»-ի ճամբարական, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Ուժգին քամու հասցրած վնասներին ծանոթանալու նպատակով այսօր Ապարան այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բնակիչները հեղեղեցին իրենց բողոքներով՝ պոկված ու քշված բազմաթիվ տանիքներ, հիվանդանոցային պայմաններ, ճանապարհների անմխիթար վիճակ և այլն:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել ընկերություններից մեկին պատկանող սպորտային խաղադրույքների կայքերի նկատմամբ համակարգչային հարձակում կատարելու և ընկերությանը նյութական վնաս պատճառելու մասին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
Շոուբիզնեսի ներկայացուցիչները որոշել են մտնել նաեւ բիզնես-դաշտ։ Մենք տեղեկացանք, որ դերասան Հովհաննես Ազոյանը մտադիր է ռեստորան բացել Սարյան փողոցի վրա։
«168.am» կայքում հրապարակված «Աշխարհի ամենատարեց հայը» վերտառությամբ հոդվածում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրացուցակում առկա է 1895 թ. ծնված ընտրող: Ըստ հոդվածագրի՝ տրամաբանությունը հուշում է, որ մարդը վաղուց արտագաղթել ու մահացել է արտերկրում։
Նոյեմբերի 14-ին, ժամը 05.50-ին ահազանգ է ստացվեց, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի 3-րդ կմ-ում պուրակի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Աբովյան փողոցից հեծանվի գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 26-ամյա կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից: Դատարանը որոշել է նրա նկատմաբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, նշանակելով արտահիվանդանոցային հարկադիր բուժում` տարածքային հոգեբույժի հսկողության պայմաններում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում տեղի ունեցած մի շարք գողություններն իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Ղարիբջանյան գյուղի դպրոցի մոտակայքում, վիճաբանության ժամանակ, նշված վնասվածքը Վ.Ղ.-ին ծալովի դանակով պատճառել է 1998 թ. ծնված Գ. Ղ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած կինը նոյեմբերի 9-ին հաղորդում է տվել խարդախության վերաբերյալ:
2015 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ Էդգար Ա.-ն վիճաբանել է հարևանուհու հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել ինչպես հարևանների, այնպես էլ՝ իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակից Արտավազդ Մ.-ի հասցեին:
«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ C»-ով հիվանդանալու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ին, 1963 թ. ծնված Սոնա Ա.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ տաքսու վարորդն օգտվելով Արին-Բերդի փողոցում ավտոմեքենայից մի քանի րոպեով դուրս գալու հանգամանքից` բացահայտ հափշտակելով ավտոմքենայում դրված իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, 3 բջջային հեռախոս և այլ իրեր, դիմել է փախուստի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է ռեստորանահյուրանոցային համալիրում հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թունավորման աղբյուրը. մատուցված որոշ աղցանների մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն:
Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Սերգեյ Ռ.-ն, իսկ ձախ ձեռքի 1-ի մատի կտրած վերքով՝ 1990 թ. ծնված Լևոն Շ.-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Լուծումն այն է, որ պետք է կառավարությունը միջոցներ գտնի, ամբողջ վարակված բերքը գնի գյուղացուց ու ոչնչացնի, վարակված հողը պետք է մշակի, բուժի շատ արագ կերպով: Ուրիշ ճանապարհ չկա, գյուղացին էն վիճակում չի, որ կարողանա իր բերքը թափել, բանկի տոկոսն է վզին, երեխեքին կոշիկ պետք է առնի, և այս վիճակում է ապրում գյուղացին, նա վաճառելու է»:
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Ստեփանվանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանավանի Աշոտ Երկաթի մայրուղու թիվ 1 հասցեում գտնվող եկեղեցուց գողություն է կատարվել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Շունչս սկսեց կտրվել, երբ իմացա նրա հետ կատարվածի մասին: Կյանքից հեռացավ ընկերս, միակ ապավենս: Նրա մահը բազում հարցերի տեղիք է տվել: Գուցե Լևոնը, ինչպես մոգ Գաբին էր ասում, այն հաջո՞րդն է, ով պետք է սպանվեր Անի Մաջնունյանի մահից հետո: Արդեն երկար ժամանակ վախից չեմ կարողանում քնել:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են <> մեդալով։
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 1/4 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: