Ռուսական ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայողներ են մահացել Վանաձորում
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական բազայի երկու պայմանագրային զինծառայողներ զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարից: Այս մասին տեղեկացրին ռուսական բազայի մամուլի ծառայությունից: Ըստ նախնական տվյալների` պայմանագրային զինվորականը ծառայությունից ազատ ժամանակ սեփական մեքենայով երթևեկելիս կորցրել է կառավարումն ու գլորվել ջրափոսը Վանաձոր քաղաքում: Մեքենայում եղել են ևս երեք պայմանագրային զինծառայողներ: Արդյունքում երկուսը մահացել են, մյուս երկուսը տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Իրավապահ մարմիններն ու ռուսական ռազմաբազան իրականացնում են ՃՏՊ-ի փաստերի ուսումնասիրություն: