«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում սպասվում է ծիրանենու ծաղկում, ինչը 18-20 օր առաջ է բազմամյա միջին ժամկետից։
Մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համարկ հոսանքազրկվեն:
Այս պահի դրությամբ Գյումրու Խանջյան փողոցում կրակոցների մասին լուրը չի հաստատվել: 168.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ Գյումրիի Խանջյան փոոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանի մոտ երկու մեքենա է բախվել: Հանգամանքները պարզվում են:
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով մահացած 35-ամյա Վահան Ղուկասյանը երկու տարի առաջ էր ամուսնացել, Արտաշատում նոր բնակարան էր գնել ընտանիքի հետ այնտեղ բնակվելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` Զոյա Ղուկասյանը, նշել է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ տղան պայմանագրային զինծառայության անցնի, վախեցել է, որ նրա հետ վատ բան կպատահի:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։
2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։ Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 700։
Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնի է՝ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գյումրեցի ատամնատեխնիկ Աշոտ Թորոսյանին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում:
Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները:
Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը: Այս տարի գործադիրի որոշմամբ մինչև երկու միլիոն գյուղատնտեսական նշանակության վարկերի տրամադրումը ևս կարգավորվելու է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով:
Մարտի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:
Գյումրիում քիչ առաջ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խանջյան փողոցի վերջնամասում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ:
Մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ, ըստ էության, առաջընթաց է համարում, որ դատապարտված անձանց՝ ընտրություններին մասնակցելու բացարձակ արգելքը հանվել է:
Ջեռուցում հեղուկ վառելանյութով, վթարային մասնաշենք ու անմխիթար վիճակում հայտնված մարզադահլիճ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հանրային հեռուստաըներությանը հատկացվեց 132 մլն դրամ:
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Գողություն ազգականի տնից:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:
Քաղաքացի Արմինե Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին:
Ազգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
«ԲՄՎ»-ի վարորդը թմրամիջոց էր տեղափոխում:
Կիսլովոդսկում ձերբակալվել է 14-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Արտյոմ Հակոբյանը: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Աղջկան սպանել էին քարերի հարվածներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Գործարար Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Փայլակ Հայրապետյանին պարտավորեցրել էին «զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել փաստացի տվյալները, որոնք դատարանը համարել էր զրպարտություն: Փայլակ Հայրապետյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և բռնագանձել 1 մլն դրամ:
Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին: