Բաժիններ՝

Գյումրիում հնչած կրակոցների գործով հայտնաբերվել է Չուբարի եղբոր տղայի վնասված Lexus-ը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում:

Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Lexus-ի մեջ գտնվող մարդիկ մասնակցություն են ունեցել միջադեպին:

Ըստ տեղեկությունների` Lexus -ի սեփականատերը Գյումրիում հայտնի Չուբարի եղբոր տղան է:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս