Երևանի ոստիկանությունը նոր քրեականի պետ ունի. shamshyan.com
                                    Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյաի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:
Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Ա. Գասպարյան 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    