
Տնակներում ապրող գյումրեցի ատամնատեխնիկը` «Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի բաժնետե՞ր. aravot.am

Ինչպես հայտնի է՝ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գյումրեցի ատամնատեխնիկ Աշոտ Թորոսյանին: Չնայած վերջինս պնդում է, որ իր անունը որևէ օլիգարխ, պաշտոնյա, այդ թվում վարչապետի որդին չի օգտագործել, այսինքն իրական տերն ինքն է ու ոչ նրանք, սակայն Գյումրիում նրան ճանաչողներն ու նրա հետ գործ անողները թերահավատորեն են վերաբերում այս խոսքերին:
Գյումրեցիների ասելով, Աշոտ Թորոսյանը տարբեր ատամնաբույժների հետ գործ անող ատամնատեխնիկ է, որն ապրում է բավական համեստ միջոցներով, երբեմն պարտքերով, ինչպես որ այդ ոլորտում ամեն մի գործ անող գյումրեցի: Թորոսյանը, ըստ նրան ճանաչողների, հազիվ կարողացել է «Մերսեդես» մակնիշի մեքենա գնել, Երևանի բժշկական համալսարանում ուսանող երեխա է պահում:
Նա բնակվում է Գյումրու թիվ 19 դպրոցի, «Կուկլի» գործարանի մոտակայքում գտնվող տնակում, որը, սակայն, նորմալ սարքված է ապրելու համար:
Ատամնատեխնիկի շրջապատի մարդկանց ասելով՝ Աշոտ Թորոսյանը մեծահարուստ բարեկամներ ունի Վրաստանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: