
Ի՞նչ նպատակով Հանրային հեռուստաըներությանը հատկացվեց 132 մլն դրամ

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հանրային հեռուստաըներությանը հատկացվեց 132 մլն դրամ: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագիր, և վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ը: Աջակցելու նպատակով առաջարկվել է պահուստային ֆոնդից հայացնել 132 մլն դրամ և ազատել 2016թ. գործունեության արդյունքներով 2017թ. պետական բյուջեի շահութաբաժնի վճարումից:
168.am-ը կապ հաստատեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ՝ պարզելու, թե ներդրումային ինչ ծրագրի մասին է խոսքը: Վերջինս, սակայն, ասաց, որ չի կարող հարցերի պատասխանել ՝ փոխանցելով Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակազմի ղեկավարի հեռախոսահամարը, որպեսզի նրան ուղղենք մեր հարցերը: Մեր գրավոր հարցերին մի քանի ժամ անց ստացանք հետևյալ պատասխանը.
«Ի պատասխան Ձեր կողմից 2016 թվականի մարտի 10-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ներկայացված գրության՝ հայտնում ենք, որ նշված հատկացումը վերաբերում է ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1049-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված հեռուստաարտադրական տեխնիկական սարքավորումների գծով առաջացած ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների կատարման փոխհատուցմանը: Չի ենթադրում պետական բյուջեի միջոցների իրական շարժ»։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության 2013թ. որոշումը, ինչպես նաև այդ որոշման հավելվածում նշված ապրանքների ցանկը և նախնական նախնական արժեքները: