Բաժիններ՝

«Ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու». Մկոն՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի մասին. Life.panorama.am

Մարտի 3-ին մեծ էկրաններ բարձրացավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը, որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը: Երեւանյան կինոթատրոններում այս ֆիլմի պահանջարկը օրեցօր ավելանում է, իսկ Life.panorama.am-ն, ամփոփելով վերջին 7 օրվա արդյունքները, խոսել է Մկրտիչ Արզումայնաի հետ, ով նաեւ այս ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:

«Ֆիլմի փակ դիտումից հետո ինձ համար կարեւոր էր լսել գործընկերներիս կարծիքները, որոնցում տեղ էին գտել թե գովասանքի խոսքեր, թե նկատողություններ. թերեւս անկեղծորեն ասեմ, որ ընդհանուր առմամբ կարծիքները շատ լավն էին, ըստ իս՝ ստացվել է ստեղծել մի ֆիլմ, որը դիտելիս կարող ես լիաթոք ծիծաղել, փակ դիտումից հետո էլ բոլորը փաստեցին ամենակարեւորի մասին՝ սա ֆիլմ է, որը կարելի է ընտանիքով դիտել: Բայց ինձ համար ոչ պակաս, գուցե եւ ավելի կարեւոր էր հանդիսատեսի արձագանքը, որը դատելով նրանց այցելություններից՝ կարծես թե դրական է»,-նշեց դերասանը:

Մկրտիչ Արզումանյանի խոսքերով՝ ի սկզբանե շեշտը հենց դրվել է ընտանեկան ուրախ կատակերգություն ստեղծելու վրա.

«Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները: Մեր նպատակն էր ոչ թե ուղղակի ծիծաղեցնել, այլ ներկայացնել իրավիճակ, մարդկային հարաբերություններ, որոնք գուցե մի պահ մտածելու առիթ կտան: Ֆիլմում ունենք լուրջ տեսարաններ, որոնց իրականացման վրա էլ ավելի ուրախ եմ, քանի որ մեզ հաջողվել է այդ տեսարաններով մարդկանց մտահոգել, լարել ու հուզվել: Պետք է ասեմ, որ այն ամենն, ինչը կազմակերպիչներով ամենասկզբում պատկերացնում էինք, կարողացել ենք իրականություն դարձնել»,- հավելեց նա:

Ֆիլմում Մկրտիչ Արզումանյանը մարմնավորում է իր իրական տարիքից փորք-ինչ ավելի երիտասարդի. «Ամեն դեր իր խնդիրներն ու իրականացման նրբություններն ունի, բայց դերասանի աշխատանքը կայանում է հենց դրանում՝ ստեղծել յուրաքանչյուր կերպար անկախ տարիքից եւ տվյալ ֆիլմում սոցիալական դիրքից: Դերասանը պետք է կարողանա այնպես անել, որ հանդիսատեսը տվյալ դերասանին ընկալի իր կերպարով եւ մի պահ մոռանա նրա իրական տեսակի, այդ թվում եւ տարիքի մասին: Աղասիկը մի փոքր ուրիշ խառնվածքի տեր մարդ է, նա շատ ակտիվ էր, առհասարակ ֆիլմի ընդհանուր դինամիկան էլ էր ստիպում ստեղծել նման կերպար: Ի դեպ՝ դիտման ընթացքում ինքս ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես նայում եմ ոչ թե ինձ, այլ Աղասիկին, ինչը գոնե ինձ համար խոսում է հաջողության մասին»,- ավելացրեց Մկրտիչը:

Վերջին տարիներին անընդհատ շահարկվող խոսակցությունները, թե «չդերասանները» խանգարում են դերասանների աշխատանքին, Մկրտիչ Արզումանյանի խոսքերով՝ Իվետայի դեպքում չեն գործել.

«Հենց ամենասկզբում էլ այս կերպարի համար Իվետային եմ պատկերացրել, ըստ իս՝ նա միակն էր, ով կարող էր այս կերպարը ճիշտ եւ ճիշտ ստանալ: Նա շատ տաղանդավոր մարդ է, երկար աշխատանքներից հետո կարողացել ենք ստանալ գլխավոր հերոսուհուն համապատասխան մակարդակ: Չեմ կարող չնշել նաեւ մյուս դերասանների հրաշալի խաղի մասին»,- նշեց նա:

Մանրամասներն` այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս