
ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել 13 ցուցարար

Ազգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Ազգային ժողովի մոտից 13 ցուցարար տարվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Մեկը ժամը լրանալուց հետո բոլորին բաց կթողնեն»,- ասաց Մալխասյանը:
Նա հավելեց, որ ցուցարարները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով` Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար: