Մարտի 16-ին 0 աստիճա՞ն. «Հայկական ժամանակ»

«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը armtimes.com կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտում սպասվում է ծիրանենու ծաղկում, ինչը 18-20 օր առաջ է բազմամյա միջին ժամկետից։ Այսինքն, ծիրանենին մոտ երեք շաբաթ ավելի շուտ է ծաղկելու, քան սովորաբար։ Իսկ դրա վտանգն այն է, որ եթե առաջիկայում ջերմաստիճանը կտրուկ նվազի, ապա ծառերը կցրտահարվեն, եւ ծիրանի բերքը կոչնչանա։ Գագիկ Սուրենյանը հայտնել է նաեւ, որ առաջիկա 3-4 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Սա, իհարկե, ցրտահարության չի առաջացնի։ Սուրենյանը երեկ կանխատեսումներ է ներկայացրել միայն առաջիկա օրերի համար։ Աինչդեռ հիդդրոօդերեւութաբանական այլ ծառայությունների կանխատեսումներով մարտի 16-ի գիշերը Արարատյան դաշտում սպասվում է 0 աստիճան։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031