ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան 168.am-ի հարցման, հայտնեցին, որ հրապարակմանը նույն օրն ընթացք է տրվել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք:
Արարատում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 26-ին, ժամը 15-ին, 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գեղեցկության սրահից գողացել է 1976 թ. ծնված Աննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, 50 դոլար և զեղչային քարտեր:
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս աջակցում է Գյումրիի լքված տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին աջակցելու մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ:
«Ժողովուրդը, պետությունը պետք է ունենա սիմվոլներ, որոնց հավասարվի ու առաջ գնա: Հայ գործարարության բևեռված սիմվոլը Մանթաշյանցն է` իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, բարոյական քարոզչությամբ, մեծ բարերար լինելով: Եթե համեմատենք թվաբանությունը, ապա 20-րդ դարի նրա ցուցանիշներին այս օր աշխարհի շատ միլիադրատերեր չէին կարող հասել: Նա առաջին նավթամուղի կառուցողն էր Բաքվից Բաթումի, խոշոր բանկային կապտալի ստեղծողը, առաջին անգամ հայ երիտասարդության կրթության և որբերի զանգվածային հովանավորչության համակարգի ստեղծողը, հայտնի է եկեղեցաշինությամբ, այդ թվում`կառուցել է Փարիզի հայկական եկեղեցին»,-ասաց Արսեն Ղազարյանը:
37-ամյա Կարինե Գասպարյանը միայնակ մայր է, ունի երկու զավակ։ Դուստրը՝ սովորելով ԱԻՆ-ի քոլեջի 1-ին կուրսում, ուսումը թողել է, որպեսզի կարողանա աշխատել և հոգալ ընտանիքի հոգսերը։
Մարտի 2-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 16 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ նման ահազանգ չի ստացվել: Սակայն ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն հաստատել է
Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, այդ պատճառով էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Նման կարծիք, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երեւանի Բյուզանդի 99-ը հասցեում կառուցվող բարձրահարկ շենքից այսօր՝ մարտի 3-ի վաղ առավոտյան, երկաթե կտոր է ընկել աշխատակիցներից մեկի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր:
Մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, մարտի 6-ին, մարտի 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը` Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 1-ին, ժամը 13.40-ին, Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի կամրջի տակ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Եղիշե Սամվելյանը:
Հուսահատությունից Շիրակի մարզի Հովունի գյուղի գոմերում մի քանի օր առաջ ինքնասպան եղած 40-ամյա Կարենի 6 հոգուց բաղկացած ընտանիքը, որը բնակվում է Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային հանրակացարանի փլված, ապրելու պայմաններից բացարձակապես զուրկ խոնավ մի սենյակում, օրվա հացի կարոտ է:
2016 թվականի փետրվարի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով չորրորդ դատական նիստը:
«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի»:
Փետրվարի 18-ին «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են Հրաչին ու նրա աշխատողներին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արամ Մ.-ն:
Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է կառավարությունը:
Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան հայտարարել է, որ գլխատել է փոքրիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայում պատերազմելու համար վրեժ լուծելու համար: Հարցաքննության տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
«Դիվանագիտություն» ասելով՝ երբեմն երևակայում են դիմացինին մոլորության մեջ գցելու, ճշմարտությունը թաքցնելու, ժողովրդական լեզվով ասած՝ խորամանկության արվեստ: Իրականությունը, սակայն, այն է, որ դիվանագիտությունը հասարակական հարաբերություններում խորհրդանշում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են լսելու և դիմացինի տեսակետը հասկանալու ունակությունը, «զրոյական գումարով խաղ» իրավիճակները «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակների վերածելը, ընդհանուր շահը գտնելուն միտված լինելը, անգամ ամենադժվարին պայմաններում Հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
«Խորանալու եմ ոլորտի պրոբլեմների մեջ և փորձելու եմ օպտիմալ լուծումներ գտնել»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու նախարարի պաշտոնում իր առաջին քայլերը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները՝ առողջական վիճակի պատճառով:
«Ո՛չ, ո՛չ, չեն պարտվելու, մեր ժողովրդի հետ ամեն ինչ կկատարենք»,- այս մասինն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների նկատառմանը, թե Գյումրիում իշխանությունները միշտ պարտվում են:
Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։
Մարտի 1-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպան եղածը Մ. Սարգսյանն է: