Կնոջ սպանությունը անչափահասների ձեռքի գործն էր:
Մարտի 5-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ պաշտպանության նախարարը նշեց. «Առաջին գծի ստորաբաժանումները, զինծառայողները կանգնած են հաստատկամ ու իրենց առջև դրված խնդիրները կատարում են պատշաճ կերպով»:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, այսօր պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահել, որ չծառայելով զինված ուժերում դարձել է Գորիսի Երկրապահ կամավորականների միության երիտասարդական կառույցի ղեկավար, հայտարարեց՝ «ի՞նչ կապ ունի, որ չեմ ծառայել»:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին` առավոտյան ժամը 10-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մոսկվայի Շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտից, որտեղի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքում էլ այժմ գտնվում է Արմեն Ջիգարխանյանը:
Հայաստանի Հանրապետության պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ երդման կապակցությամբ: Այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք ավելին եք, քան պարզապես պատանիներ և աղջիկներ:
Մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգ շահագործման, անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով ներդրումների ներգրավման և արդյունքում՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շարունակելու բանակցությունները գործընկեր կազմակերպությունների հետ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ: Հիվանդանոցը հաստատել էր տեղեկությունը:
«Լավագույն ճանապարհային ոստիկան» է ճանաչվել ոստիկանության մայոր Գարիկ Սարգսյանը:
«Նարեկ» ծերանոցի բնակիչ 64-ամյա Արեգ Սարգսյանը, որի դին նրա անհետանալուց 2 ամիս անց հոշոտված հայտնաբերվել է մարտի 4-ին, սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ինստիտուտ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով շտապօգնության ծառայությանը:
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
Մանկահասակ Ֆելիքս Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի: Ֆինանսական սղության պատճառով նրա բուժումը երակարաձգվում է: 2 ու կես տարեկան երեխան ի ծնե ԴՑԲ-ով հիվանդ է: Հայրը` 30-ամյա Արտյոմ Ավետիսյանը, ասում է, որ երեխան հասկանում է ամեն ինչ, ուզում է խաղալ, քայլել, բայց չի կարող, ի վիճակի չէ:
Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ:
Արդյոք կա՞ն Ս. Մկրտության համար արգելված օրեր:
Մարտի 4-ին, ժամը 20.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 113 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Սուրբ Հաղորդությունը բոլորին տրվում է նույն բաժակից, վտանգ չկա՞ հիվանդանալու կամ վարակվելու:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ե՛վ կռիվ էինք տալիս, ե՛ւ քննարկում` ինչպես օգնել հակառակորդին դեմ հանդիման դուրս եկած մեր զինակիցներին: Անհնար էր: Դիրքը լքելու իրավունք չունեինք: Ոչ էլ կարող էինք կրակով աջակցել. մութ էր: Տեղս չէի գտնում, սիրտս պայթում էր: Դարանում էր նաեւ իմ մանկության ընկերը` Ռուբեն Ալեքսանյանը:
Ոստիկանությունը՝ գյուղացու ունեցվածքը գիշատիչներից պաշտպանելու մտահոգությամբ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Նոյեմբերի 12-14-ը ուժեղ քամին մեծ վնաս էր հասցրել Լոռու մարզին, ինչից հետո քամուց տուժած համայքներում ստեղծվեցին հանձնաժողովներ, որոնք սկսեցին կատարել քամու վնասների չափի հաշվարկ:
2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների ևս մեկ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավա և Նոր Նոքր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
30-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Բրա՛վո, պարո՛ն նախարար։ Վայելե՛ք Ձեր նախարարության խնջույքների սրահը, բայց մի՛ մոռացեք, որ բոլորովին վերջերս Երևանում բացվեց Կոմիտասի թանգարանը, իսկ Ձեզ տասներկու տարի պայքարելուց հետո ի վերջո հաջողվեց փակել Թամանյանի թանգարանը․ հիանալի առիթ է, չէ՞, խնջույք կազմակերպելու համար։
Տղայի ընտանիքը սոցիալապես անապահով է ու ապրում է ամսական նպաստի ու թոշակի հույսով, որը կազմում է 41 հազար դրամ: Անկախ բոլոր խնդիրներից՝ նրանք փորձում են ամեն բան անել, որպեսզի տղայի կյանքը ավելի հեշտ ու բարեկեցիկ դարձնեն, բայց ինչպես կարելի է ապրել ու պայքարել, եթե չկան նյութական միջոցներ…
Վալերի Պերմյակովի այսօրվա դատավարության ժամանակ հարցաքննվեց սահմանապահ ջոկատի ավագ վարորդ Մամիկոն Հարությունյանը:
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հ.-ի մոտից հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: