Առավոտյան հարսն ասել է, որ ամուսինը գիշերը տուն չի եկել: Բազմիցս զանգահարել է որդուն, սակայն պատասխան չի ստացել: Այնուհետև եկել էն Ոստիկանության աշխատակիցները և ասել՝ «սրիկա բիձա, էս ի՞նչ ես արել, տղուդ սպանել թաղել ես»:
Օրինակ, եթե անձը ցանկանում է ստանալ այնպիսի տեղեկություն, որի տրամադրման համար անհրաժեշտ է որևէ ծախս պահանջող հետազոտություն իրականացնել, ապա տեղեկությունը կարող է տրամադրվել վճարով, որը, սակայն, չի կարող գերազանցել տեղեկության տրամադրման ծախսը:
Մարտի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:
Մարտի 6-ին, ժամը 15.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած:
Արմեն Ջիգարխանյանի հարազատները հերքում են նրա առողջական ծանր վիճակի մասին տեղեկությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր, ժամը 13.55-ին ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել նաև երկրորդ ձկնորսի՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, մարտի 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երեկ հոսպիտալացված Արմեն Ջիգարխանյանի վիճակը ծանր է, հայտնում է РИА-ն` հղում կատարելով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությանը:
Մարտի 6-ին, ժամը 11.23-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Մարտի 5-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 12 շենքի 1-ին հարկի չբնակեցված բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մարտի 6-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 11-րդ փողոցի թիվ 42 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. ավտոմեքենան հարվածել է քաղաքացուն և վերջինիս հետ միասին դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի (ԿՀԻԿ) միջև 2012թ. և 2013թ. կնքվել էր ընդհանուր 80 մլն 794.1 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014թ. կնքվել է 64 մլն 318 հազար դրամ ընդհանուր գումարով նվիրաբերության պայմանագիր:
Հարավային Աֆրիկայի զբոսաշրջիկներն ականատես են դարձել գոմեշների վրա առյուծների որսի տեսարանի: Առյուծները գրոհել են գոմեշին՝ փաստացի զբոսաշրջիկների ավտոմեքենայից մի քանի մետր հեռավորության վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Հայաստանում 30 օր անազատության մեջ գտնված, ապա ազատ արձակված բահրեյնցի ակտիվիստ Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի փաստաբանը ստացել է իրավապահ մարմիններին ուղարկված դիմումների պատասխանը:
Մարտի 5-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կես միլիոնի գողությունը բացահայտվեց:
Զբոսաշրջության հայկական ընկերակցության նախագահ, հյուրընկալության և զբոսաշրջության փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում զբոսաշրջության ծավալների նվազումը մի քանի գործոնով պայմանավորեց. «Առաջինը ռուսական ռուբլու փոխարժեքի անկայունությունն է, որի պատճառով տուրֆիրմաները վնասներ կրեցին, կամ գոնե ակնկալվող շահույթը չստացան, դոլարային դաշտ անցան, բայց դա թանկ էր ստացվում ռուսների համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին:
Գյումրիում այսօր բազմաթիվ անօթևան ընտանիքներ կան ու շատ հնարավոր է, որ վերջիններիս թիվն ավելանա: Խնդիրն այն է, որ Գյումրու մի շարք վթարային շենքերում ապրելն այլևս անհնար է:
Երևանի և Թբիլիսիի օդանավակայանների գների տարբերության «միֆը ցրելու» համար 168.am-ը մի քանի հիմնական ուղղություններով չվերթերի արժեքի համեմատություն անցկացրեց: Ենթադրենք՝ թռչում ենք 3 ամիս հետո՝ հունիսի 5-ին, և վերադառնում մեկ շաբաթ անց՝ հունիսի 12-ին, մեզ հարկավոր է էկոնոմ կարգի 1 տոմս (երկկողմանի):
Զանցանք կատարողները և ոստիկանությունը: Իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Իշխան Ա.-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս՝ հսկիչ-անցագրային կետի զննման սենյակում քրեակատարողական վարչության ծառայողները վիճաբանել են դատապարտյալի հետ, որի ընթացքում բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ մարտի 5-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:
Սիրիայի արևելքում՝ Մաալուլայում, վերականգնվում են զինյալների ավերած տներն ու տաճարները, հայտնում է LifeNews-ը: Ահաբեկիչները քաղաքը գրավել էին 2013-ին, սակայն արդեն 2014թ. ապրիլին կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել հնագույն Մաալուլան:
«Մենք ունենք նոր կայարաններ կառուցելու ծրագիր, որը միջազգային կառույցների կողմից անցել է նախնական մոնիտոնինգ: Միջազգային գներով բավականին թանկ հաճույք է նոր կայարանների կառուցումը՝ չնայած մեր քաղաքին շատ անհրաժեշտ: Ուսումնասիրության ողջ աշխատանքները կատարված են, ֆինանսական հնարավորություն լինելու դեպքում կիրականացվի»,-ասաց Դավիթ Գրիգորյանը՝ մասնավորեցնելով, որ խոսքը վերաբերում է դեպի Աջափնյակ ուղղությամբ երկու կայարաններին:
«Մոլերը քիչ են քաղաքում, որպես կառուցող՝ սա խոշոր ներդրում է, բայց, վերջին հաշվով, այստեղ հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվում՝ մոտ 350 աշխատատեղ»,- այսօր «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
Դատելով հաշվետվությունից, գործակալություններն ընդհանրապես շատ փնթի աշխատանք են տանում, սոցիալական գործերի մեծ մասը կազմված են թերություններով, պաշտպանված չէ դիմում-հայտարարագրերի լրացման կարգը, կամ դրանք ընդհանրապես չկան, ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և սխալ են լրացված, և այլն: