Ոլորտի առողջացման համար պետք է մի քանի քայլ կատարել՝ սահմանափակել տաքսիների քանակը Երևանք քաղաքում, քանի որ, ըստ նրա՝ մայրաքաղաքում օրինական և անօրինական տաքսիների քանակը հասնում է 25 հազար միավորի, այն դեպքում, երբ արտասահմանյան խոշոր քաղաքներում դրանք 13-18 հազարի սահմաններում են: Նա նշեց, որ պետք է սահմանել ընդհանուր սակագին, «որ ամեն մեկը չորոշի՝ ինչ գնով սպասարկել», անցկացնել վարորդների ատեստավորում:
2016 թվականի հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողների իրականացրած աշխատանքների արդյունքում կանխվել է ընդհանուր առմամբ 34,42 գրամ թմրամիջոցի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ:
Մարտի 2-ին ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն ավտոմոբիլիստներին հորդորել են հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ուղեւորություններից՝ ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Քաղաքապետարանում նաեւ հայտնել են, որ ամբողջ օրվա ընթացքում սպասվում են բարդ եղանակային պայմաններ. ձյուն, մերկասառույց, ձնահյուսեր ճանապարհներին:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից:
Փետրվարի 28-ին վախճանվել է Արցախում հայտնի վաստակաշատ մանկավարժ, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, Երկրորդ գումարման ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Լիդիա Իոսիֆի Սարգսյանը:
Ինչպես հայտնի է դարձել «Պրայմ Կրայմ» գործակալությանը, երեկ Երևանում իր ծննդյան 80-ամյակից մի քանի օր առաջ մահացել է «օրենքով գող» Վազգեն Ներսիսյանը, ով հանցագործ շրջանակներում ավելի շատ հայտնի էր որպես Վզգո:
Անցած գիշեր Մոսկվայի շրջանում տեղացել է տեղումների ամսական նորմայի կեսը, Interfax-ին հայտնել են Մոսկվայի հիդրոօթերևութաբանական ծառայությունից:
Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1012 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում : Ծրագրի արժեքը 22.5 միլիոն դրամ է:
Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, իր` Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար` սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել` սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում:
Մարտի 2-ին, ժամը 05.13-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ տառերի պուրակի մոտ, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 2-4-ը hանրապետության տարածքումսպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ին շրջանների մեծ մասում, և մարտի 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Ագային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել: Այսպես, իր խոսքերով ասած 540 քմ մակերեսով պալատը ջեռուցելու համար 2016 թվականի հունվար ամսին, պարզվում է, սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ 51 000-ի, անցյալ ձմռան թվերն ավելի «տպավորիչ» են՝ 51 000 հունվարին եվ 46 000 փետրվարին:
«Պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբարկատարված՝ «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորելուեմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը (անկախնրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):»
Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։
Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ:
Մարտի 1-ից արդեն գործում է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, կնքել այդ համաձայնագիրը և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ի պատասխան մեր հարցման, ներկայացրել է գործընթացի մանրամասները:
Մարտի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում քիչ չեն արագ սննդի կետերը: Թե որքանո՞վ պահանջված կլինի McDonald’s-ը Հայաստանում, և ի՞նչ կփոխի այն մեր շուկայում, 168.am-ը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանից:
«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ավարտել կորիզավոր պտղատու ծառատեսակների էտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Դարի պահանջին համահունչ մեծանում է կայքերի նկատմամբ հետաքրքրությունը:
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Մարտի 1-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում:
Արարատի մարզում կատարված սպանության մանրամասները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: