
Արամ Հարությունյանը պաշտոնանկ է արվել. Ջրային տնտեսության պետական կոմիտեն նոր ղեկավար ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Կարապետյանի մեկ այլ որոշմամբ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արսեն Հարությունյանը: