Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով մահացած 35-ամյա Վահան Ղուկասյանը երկու տարի առաջ էր ամուսնացել, Արտաշատում նոր բնակարան էր գնել ընտանիքի հետ այնտեղ բնակվելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` Զոյա Ղուկասյանը, նշել է, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ տղան պայմանագրային զինծառայության անցնի, վախեցել է, որ նրա հետ վատ բան կպատահի:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է ամռանը միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք կազմակերպել 22-ամյա որդու համար։
2018 թվականին բուհերում էականորեն՝ մի քանի հազարով, կրճատվելու է դիմորդների քանակը, ինչը հանգեցնելու է ֆինանսական լուրջ խնդիրների։ Դա տեղի կունենա նույն թվականին դպրոցների շրջանավարտների թվի նվազման հետևանքով։ Եթե, օրինակ, այս տարի դպրոցն ավարտելու է շուրջ 24 500 երեխա, ապա 2018-ին այդ թիվը կկազմի 14 700։
Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնի է՝ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի գլխավոր փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է գյումրեցի ատամնատեխնիկ Աշոտ Թորոսյանին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում:
Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները:
Կառավարությունը շարունակում է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը: Այս տարի գործադիրի որոշմամբ մինչև երկու միլիոն գյուղատնտեսական նշանակության վարկերի տրամադրումը ևս կարգավորվելու է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով:
Մարտի 8-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի կտրած վերքեր, ձախ բազկի դրսային մակերեսի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն:
Գյումրիում քիչ առաջ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խանջյան փողոցի վերջնամասում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ:
Մեզ հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ, ըստ էության, առաջընթաց է համարում, որ դատապարտված անձանց՝ ընտրություններին մասնակցելու բացարձակ արգելքը հանվել է:
Ջեռուցում հեղուկ վառելանյութով, վթարային մասնաշենք ու անմխիթար վիճակում հայտնված մարզադահլիճ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 17, 17/1, 19, 21, 25, 36, 38, 40 համարների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Հանրային հեռուստաըներությանը հատկացվեց 132 մլն դրամ:
Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Գողություն ազգականի տնից:
Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:
Քաղաքացի Արմինե Կ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) հարկադիր կատարողի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին:
Ազգային ժողովի մետ բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացիներ տարվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
«ԲՄՎ»-ի վարորդը թմրամիջոց էր տեղափոխում:
Կիսլովոդսկում ձերբակալվել է 14-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվող 19-ամյա Արտյոմ Հակոբյանը: Ալեքսանդրա Օ.-ի այլանդակված մարմինը հայտնաբերվել էր մարտի 5-ին: Աղջկան սպանել էին քարերի հարվածներով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, հայտնաբերվել է շուրջ 250 գրամ «մետանֆետամին» տեսակի թմրամիջոց, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Գործարար Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Փայլակ Հայրապետյանին պարտավորեցրել էին «զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել փաստացի տվյալները, որոնք դատարանը համարել էր զրպարտություն: Փայլակ Հայրապետյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և բռնագանձել 1 մլն դրամ:
Մարտի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի «Վերնիսաժ» տոնավաճառից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին:
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնը չի գործելու ս.թ. մարտի 12-ին ժամը 14.00-ից մինչեւ մարտի 14-ը ժամը 8.00-ն: Արտակարգ պատահարների պարագայում հասանելի է լինելու հեռախոսային կենտրոնի հետեւյալ՝ 055.95 51 19 բջջային հեռախոսահամարը:
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագրով վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննություններին մասնակցած անձի ինքնությունը։
Մոսկվայում չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային տեղափոխել են Բուտիրկա քննչական մեկուսարանին կից հոգեբուժական հիվանդանոց, որտեղ նա կգտնվի բժիշկների հսկողության ներքո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մարտի 10-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բակում՝ տնամերձ հողամասում, ակտիվացել է սողանքային երևույթ: