Բաժիններ՝

ՌԴ տրանսպորտի փոխնախարարը մեկնել է Հյուսիսային Օսիա՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վայր

ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլը մեկնել է Հյուսիսային Օսիա՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի վայր՝ պարզելու կատարվածի բոլոր հանգամանքները, RIA Novosti-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

«ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանձնարարությամբ փոխնախարար Նիկոլայ Ասաուլն ուղևորվում է ՃՏՊ-ի վայր՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները»,- հայտնել են նախարարությունից։

moskva-vtar

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ներկայումս Հյուսիսային Օսիայի «Գոսավտոդորնադզորի» տարածքային բաժանմունքի աշխատակիցներն իրականացնում են վթարի ադմինիստրատիվ հետաքննություն, մասնավորապես որոշվում է երթուղին, ուղևորափոխադրման բնույթն ու ուղևորափոխադրողի պատկանելությունը։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ Պրավոբերեժնի շրջանի մայրուղում։

moskva-vtar-jpg1

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը հոսպիտալացվել է, որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցներում է մնում դեռևս 9 տուժած՝ 4 երեխա և 5 մեծահասակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս