
««Վերին Լարսի» անցակետը կարող է ընդլայնվել»․ ՌԴ տրանսպորտի նախարար

Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների «Վերին Լարս» անցակետի սահմանների ընդլայնման հարցը քննարկվում է։ Այս մասին, ինչպես հայտնում է TASS գործակալությունը, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ ելույթ ունենալով հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումում։
«Մեր միակ անցակետում, որը Վրաստանի տարածքով միավորում է Հայաստանն ու Ռուսաստանը, կատարվում են միջոցառումներ՝ ուղղված ԵՏՄ-ի ձեռնարկությունների համար ավտոմոբիլային բեռնափոխադրումների հետագա դյուրացմանը և դիտարկվում է վերոնշյալ անցակետի սահմանների ընդլայնման հարցը»,- հայտարարել է Սոկոլովը։
2016թ. ամռանը Սոկոլովը հայտարարել էր, թե 2016թ. սկզբից Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 10 տոկոսով և կազմել 450 մլն դոլար։