
Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսում գտնվող դեռահասները Երևան էին ժամանում միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով

Ինչպես հայտնում է ռուսական Life-ը, հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարված ավտոբուսում գտնվել է 7 երեխա, որոնք վնասվածքներ են ստացել։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը պետք է Երևան հասցներ դեռահասներին, որոնք Հայաստան էին ժամանում «Կովկասի աստղ» միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 15-ին։
Նախնական վարկածով՝ ՃՏՊ-ի մեղավորը կարող էր լինել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը։ Ավտոբուսը բախվել էր ճանապարհին կայանված մեքենաներին։
Վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, 27-ը հոսպիտալացվել է, որոնցից 4-ը՝ 10-15 տարեկան երեխաներ են։ Հիվանդանոցներում է մնում դեռևս 9 տուժած՝ 4 երեխա և 5 մեծահասակ։